Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորին այդքան մի համբուրվեք եւ ամեն ինչ մեկ օրում մի կերեք (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2015 12:41

Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը Ամանորի առիթով հորդորում է աջ ու ձախ չհամբուրվել, որպեսզի վարակները չտարածվեն, սնունդն ու խմիչքն էլ չափավոր օգտագործեն եւ մեկ օրում ամեն ինչ չուտեն. «Վատ չի Նոր տարի են նշում, բոլորն էլ թող նշեն, բայց բոլորին խորհուրդ կտամ չչարաշահեն առաջին հերթին խմիչքը, սննդամթերքը չի կարելի մեկ օրում ամեն ինչ ուտել. եւ տապակած ուտեստները եւ խոզի բուդը, վրայից խմորեղենները, հետո մրգերը, կոմպոտները»:

Այդուհանդերձ պարոն Ասոյանը, ինչպես ինքն է ասում, չի հիշում մի դեպք, որ Նոր տարվա տոներից հետո ամբողջ հայ ազգն ընկնի հիվանդանոց. «Այնպես որ, բերեք մարդկանց չհարամենք, նորմալ ուտեն, իրենց Նոր տարին անցկացնեն»:

Գլխավոր վարակաբանի համար այս տարի նախորդների համեմատությամբ, արտառոց է եղել եւ վարակաբանների խումբն այս մարզից այն մարզն է վազել` ամռան բարձր ջերմաստիճանով պայմանավորված: Նրա խոսքերով, 41 աստիճան շոգը նպաստել է որպեսզի վարակները գլուխ բարձրացնեն: Արա Ասոյանի տվյալներով, դեպքերի մեծ մասը մարզերում են գրանցվել, եւ «լավ է, որ զոհեր չեն եղել»:

Այս տարի, վարակաբանի վստահեցմամբ, արտասովոր վարակներ չեն գրանցվել, չնայած, մեր հանրապետությունում խոզի գրիպը կրկին գլուխ է բարձրացրել: ՀՀ երեք քաղաքացի վարակվել են այս վարակով, որից մեկը հղի կին: Արա Ասոյանը վստահեցրեց, որ հիվանդության թեթեւ ձեւն է եղել եւ որ վարակը Հայաստան է թափանցել Իրանից:

Ամռան ընթացքում Արմավիրի մարզում մեկը մյուսի հետեւից արձանագրված թունավորման դեպքերի առնչությամբ էլ, պարոն Ասոյանն ասաց, որ համաճարակ չկար, պարզապես դրանք առանձին դեպքեր են, որոնց վերաբերյալ հարուցված են քրգործեր եւ այս պահին քննություն է ընթանում:

Սուր շնչառական վարակների առաջին պիկն, ըստ վարակաբանի նոյեմբերին է լինում, ապա փետրվարին: Այս պահին այդ առումով հանգիստ վիճակ է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031