Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ առնչվող հարցերին տալ հստակ լուծումներ՝ առանց արտաքին ուժերի միջամտության

Դեկտեմբեր 21,2015 12:09

Հայաստանյան իրականության մեջ և ընդհանրապես արտաքին քաղաքական դաշտում եռանախագահների ֆորմալ հանդիպումները ոչ մի դրական տեղաշարժի չեն հանգեցրել, չենք էլ խոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին՝ անարդյունավետ մեխանիզմներ է կիրառում սահմանային միջադեպերի կարգավորման հարցում:

Ֆորմալ հանդիպումները եռակողմ, երկկողմ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի միջև, ինչպես նաև Ռուսաստանի և մի շարք միջազգային կառույցների միջնորդությամբ իրականացվելիք հանդիպումները դեռևս իրենց հանգուցալուծումը չեն ստացել և մենք այսօր էլ ականատես ենք լինում թե ինչ է տեղի ունենում մեր սահմաններում՝ տալով բազմաթիվ անմեղ զոհեր: Երբևէ որևէ ժամանակաշրջանում ոչ մի ֆորմալ հանդիպում խնդիր չի լուծել և չի փոխել դրությունն, այդպես էլ մեր դեպքում է տեղի ունենում:

Եթե մենք նախկինում նշում էինք, որ միջազգային քաղաքական հարթակում հարցեր բարձրացնելիս ֆորմալ հանդիպումները որոշակի ազդեցություն էին ունենում, իսկ հիմա քաղաքական գործոնին ավելացել է նաև տնտեսական գործոնը և տնտեսական որոշակի ռեսուրսների տիրապետելը փաստում է մերօրյա դրության անարդյունավետ կառավարումը:

Ադրբեջանը տնօրինում է տնտեսական ռեսուրսների և չնայած այն հանգամանքին,որ տոտալիտար ռեժիմ է տիրում երկրում, մարդու իրավունքների ցածր մակարդակ կա և բացակայում են ժողովրդավարության տարրերը, սակայն նա ազդեցություն է ունենում գերտերությունների վրա և իր ռեսուրսներով հօգուտ իրեն խնդիրներ է կարգավորում:

Տոտալիտար ռեժիմում արտաքին քաղաքականության մարտահրավերների լուծման տարբերակները հետևյալն են՝ ռազմական ուժի կիրառում, տնտեսական լծակների կիրառում:

Ադրբեջանական քաղաքականությունը հիմնված է պոպուլիզմի վրա, չկան ոչ մի գործնական մեխանիզմներ: Այս են վկայում սահմանային միջադեպերը, սահմանային խախտումները, որոնց դիմաց մենք հորդորներ ենք հղում, ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ նույնպես: Սակայն այս հորդորները արդյունավետ չեն և լուրջ լծակներ չեն կարող հանդիսանալ քաղաքական հարաբերությունների կարգավորման հարցում:

Եռանախագահները հանդես են եկել Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ՝ ըստ որի «Այս տարի բռնությունների զգալի ավելացումը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանում անկայուն է դարձրել ստատուս-քվոն»:

Կայունության վերականգնումը Մինսկի խմբի նպատակն է, սակայն մեր օրերում տեղի ունեցող իրադարձությունները փաստում են, վերոնշյալ նպատակը իրականացումը գործնական հարթակի վրա դրված չէ:

Մեր պետությունը փոքր և ոչ ազդեցիկ դերակատար է միջազգային քաղաքական թատերաբեմում և մեր խոսքը լսելի դարձնելու համար մեզ անհրաժեշտ է հզորանալ, տիրապետել տնտեսական ռեսուրսների, չենթարկվել և գերտերություններին, նրանց կողմից առաջարկվող խայծը կուլ չտալ և մեզ առնչվող հարցերին տալ հստակ լուծումներ, առանց արտաքին ուժերի միջամտության:

«Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման ղեկավար

Աղվան ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031