Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ն՝ սահմանային լարվածության եւ կորուստների մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2015 11:42

Այսօր կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նստաշրջանը սկսեց հայտարարությամբ:   Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը կրկին դիմել է դիվերսիոն գործողությունների:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այս առնչությամբ հայտարարեց. «Հայկական զինուժը, ձեռնարկելով առնվազն համարժեք գործողություններ՝ հակահարված տալով հակառակորդին հասցնելով կորուստներ՝ նրան ետ է շպրտել ելման դիրքերը: Եթե խաղաղությունը բանակցությունների լեզվով անհասկանալի է մեր դավադիր հարեւանին, մենք պատրաստ ենք դա բացատրել նաեւ այլ միջոցներով ու այլ լեզվով, ինչը մեր մարտունակ զինված ուժերը բազմիցս ապացուցել են: Դա ավելի ցավագին կլինի նրանց համար: Ցավոք, հակառակորդի վերջին դիվերսիաների հետեւանքով ունենք նաեւ կորուստներ»:

ԱԺ նախագահը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհված հերոսների հիշատակը, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին հայրենի հողն ու բոլորիս անվտանգությունը:

Հետո քվեարկության դրվեցին ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկված կառավարության նախագծերը:  «Դեղերի մասին» օրենքին դեմ քվեարկեց 5 պատգամավոր, կողմ՝ 95, ձեռնպահ՝ 3:

Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին օրինագիծը, որին դեմ էին ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ընդ որում, վերջին անվանել էր այդ նախագիծը «փնթի», ամբողջությամբ ընդունվեց 67 կողմ-ով: ԲՀԿ-ի պատգամավորները ձեռնպահ քվեարկեցին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031