Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պարզաբանում. ՍԴ-ն չի կարող ցանկացած գործ քննության առնել

Դեկտեմբեր 21,2015 11:12

Տարբեր լրատվամիջոցներով, այսպես կոչված, «հեղինակավոր իրավաբան­ների» խորհրդով տեղեկատվություն է տարածվել, որ ՀՀ սահմանադրական դատա­րանը Սահմանադրության 100-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների շրջա­նակներում ցանկացած գործ կարող է քննության առնել անկախ այն բանից, թե Սահմանադրության 101-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտ է դիմողը, թե` ոչ:

Նման «մեկնաբանությունը» պարզապես ապատեղեկատվություն է:

Հանրությանը տեղեկացնում ենք, որ.

նախ` ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածով սահմանված են ՀՀ սահ­մա­նադրական դատարանի լիազորությունները, որոնք, համաձայն նույն հոդվածի, իրա­կանացվում են օրենքով սահմանված կարգով:

Մասնավորապես, Սահմանադրության 100-րդ հոդվածի 3-րդ կետով սահման­ված է, որ սահմանադրական դատարանը /օրենքով սահմանված կարգով/ լուծում է հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերը:

Երկրորդ` ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի առաջին մասով սահ­մանված է սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների շրջանակը, ովքեր սահմանադրական դատարան կարող են դիմել Սահմանադրությամբ և սահմա­նադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով:

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի առաջին մասով, մասնա­վորապես, սահմանված է, որ Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել պատ­գամավորների առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում /3-րդ կետ/:

Երրորդ` ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածը սահմանում է, որ սահմա­նադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրու­թյամբ եւ սահմանադրական դատարանի մասին օրենքով:

Չորրորդ` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդ­վածով /Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը/ սահմանված է, որ. «Սահ­մանադրությամբ եւ սույն օրենքով սահմանված կարգով սահմա­նա­դրական դատարան կարող են դիմել Սահմանադրության 101-րդ հոդվա­ծով նախատեսված մարմինները եւ անձինք…»:
Հինգերորդ` ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի երկրորդ մասը և «Սահ­մանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը սահմանում են, որ. «Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում»:

Վեցերորդ`«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 110.1-րդ հոդվածը /Սահ­մանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպ­քերում սահմանադրական դատարան դիմելու կարգը/ սահմանում է.

«1. Սահմանադրության 101-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` պատ­գամավորների առնվազն մեկ հինգերորդը Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում կարող են դիմել սահմանադրական դատարան:

2. Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հար­ցերով սահմանադրական դատարան դիմելու` պատգամավորների նախաձեռնու­թյունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթն ստորագրելու և Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Եթե պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա 24 ժամվա ընթացքում պատ­գամավորների դիմումը նշված ձևաթղթի հետ ուղարկում է սահմանադրական դա­տարան, որից հետո ձևաթուղթը փոփոխման ենթակա չէ»:

 

 

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Ներող կլինեք, շատ կուզենայինք իմանալ թե քանի մարդ է աշխատում այդ սիրուն շենքում, ինչքան միջոցներ է ծախսվում, տարեկան ինչ գործեր են վարույթ ընդունվել, ում կողմից են ներկայացվել, եւ ինչ կարեւոր վճիռներ են արձակվել: Կխնդրենք լրագրողներին որ այս հարցով սպառիչ տեղեկատվություն տրվի ժողովրդին, այլապես տվյալ մարմնի օգտակար նշանակությունը խիստ անհասկանալի է մնում հանրությանը՝ հակառակ տպավորիչ անվանմանը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031