«Առավոտը» Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր (ՀԱՖՆ) Էդուարդ Թոփչյանից մեկնաբանություն խնդրեց «Առավոտի» դեկտեմբերի 17-ի համարում տպագրված «Մեկ-երկու տարի օպերային թատրոնի նվագախումբը գլխավոր դիրիժորի պաշտոն չի ունենա» վերնագրով հարցազրույցի առնչությամբ, որտեղ Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը հնչեցրել էր Թոփչյանի անունը՝ կապված օպերային թատրոնում կատարվող իրադարձությունների հետ:
«Այո, ես տեղյակ եմ եւ շատ ցավում եմ, որ Գեղամ Գրիգորյանն իր խոսքում, փաստորեն, ինձ մեղադրել է «հոդվածներ» պատվիրելու մեջ… Ուզում եմ ասել, որ ես երբեւէ ոչ մի դեպքում հոդվածներ չեմ պատվիրել, դա իմ սկզբունքներին դեմ է: Նույնիսկ իմ դեմ պատվիրված հոդվածներին երբեք չեմ պատասխանել: Եթե կա մի բան, որում կարող են ինձ «մեղադրել», դա այն է, որ իմ կարծիքը հաճախ՝ նույնիսկ ի վնաս ինձ, ուղիղ կերպով ասում եմ մարդկանց: Այս դեպքում նույնպես հենց սկզբում խոսել եմ անձամբ Գեղամ Գրիգորյանի հետ եւ ասել եմ իմ կարծիքն այն մասին, որ անհնար է պատկերացնել օպերային թատրոնն առանց գլխավոր դիրիժորի: Այսինքն՝ ես բոլորովին կարիք չունեմ մամուլի միջոցով նրա հետ «շփվելու»: Իմ կարծիքում համոզված եմ եւ դրանով ամենեւին չեմ փորձում պաշտպանել Կարեն Դուրգարյանին կամ դեմ դուրս գալ Գեղամ Գրիգորյանին: Վերջինիս հետ միշտ հիանալի բարեկամներ ենք եղել, շատ բարձր մակարդակի համագործակցություն ենք ունեցել, եւ ինձ շատ լավ ճանաչելով՝ զարմանում եմ, որ նա կարող է ինձ մեղադրել նման արարքի մեջ: Կուզեի, որ այս վեճի մեջ այլեւս չշոշափվի իմ անունը»,-ասաց ՀԱՖՆ-ի գլխավոր դիրիժորը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.12..2015
Քրեական քրոնիկա.am-ում ավելի պարզ գրվածէ Արմեն Սմբատյանի-Հասմիկ Պողոսյանի մաֆիայի մասին:Բայց խոսքի արժեքը կորել է և ո՞վ է լսում:А Васька слущает.да ест.