Դոհայում մեկնարկեց շախմատի «Qatar Masters Open 2015» բացառիկ կազմով մրցաշարը, որին մասնակցում են ժամանակակից շախմատի բազում առաջատար գրոսմայստերներ:
Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ Վլադիմիր Հակոբյանը, մեկնարկային տուրում հանդիպեց հնդիկ միջազգային վարպետ Ռութ Պադմինիի հետ եւ բաժանեց միավորը: Այսօր Վլադիմիրի մրցակիցը շվեդ գրոսմայստեր Պոնտուս Կարլսոնն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ qatarmastersopen.com-ի