Մինսկում ավարտվեց արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը 11 հնարավորից վաստակելով 9,0 միավոր՝ նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:
Մեր երկիրը ներկայացնող Տիգրան Լ. Պետրոսյանը 9,0 միավորով բաժանեց 3-րդից 10-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ գործակիցներով պայքարն ավարտեց 6-րդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ