Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեղանի թենիսիստները տարին եզրափակեցին «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի բաց առաջնությունով

Դեկտեմբեր 21,2015 10:23

«Հայաստան» մարզական ՀԿ դահլիճում կայացած մրցաշարին մասնակցեցին անցած շաբաթ կայացած հայկական թենիսի երախտավորներ Գեղամ Վարդանյանի եւ Հարություն Հակոբյանի հուշամրցաշարերի արդյունքներով 12-ական լավագույն աղջիկներն ու տղաները: Ընդ որում, հենց նրանք են կազմում Հայաստանի հավաքականների հիմնական կորիզը:

Երկու օր տեւած պայքարի արդյունքում հաղթողներ եւ մրցանակակիրներ դարձան:

Աղջիկներ. 1. Հասմիկ Խաչատրյան, 2. Լուիզա Նազարյան, 3. Ռուբինա Վարդանյան:

Տղաներ.1. Ալեքսանդր Դիարյան, 2. Հարություն Հարությունյան, 3. Մեսրոպ Ղուկասյան:

Մրցանակային եռյակներն արժանացան սեղանի թենիսի ֆեդերացիայի մեդալների, դիպլոմների եւ հուշանվերների: «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամն իր հերթին սահմանել էր 1,2 միլիոն դրամ մրցանակային ֆոնդ, որը բաշխվեց նրանց միջեւ: Ֆեդերացիայի հովանավոր հիմնադրամը սահմանել էր նաեւ դրամական երկու հատուկ մրցանակ՝ մարզաձեւը զարգացնելու գործում ունեցած ներդրման համար: Առաջինը շնորհվեց Ֆելիքս Սարգսյան-Գոհար Խանզրատյան ընտանիքին, երկրորդը՝ մրցաշարի հայտնություն երիտասարդ մարզիչ Մհեր Սիմիկյանին:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031