Լրահոս
Օրվա լրահոսը

Լեղապարկի քարերի դեպքում 3 օր շարունակ խմել խնձորի հյութ

Դեկտեմբեր 21,2015 11:30

 

Թթու խնձորի հյութը չի կարելի խմել ենթաստամոքսային գեղձի հիվանդության, ստամոքսի ու 12-մատնյա աղիի խոցի դեպքում

Խնձորը մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ նյութերի մի հարուստ շտեմարան է։ Բացի վիտամիններից, նրա մեջ կան միկրոտարրեր, օրգանական թթուներ (խնձորաթթու, կիտրոնաթթու), հանքային աղեր` հատկապես կալիում եւ, վերջապես, մեծ քանակությամբ շաքար` գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա։

Խնձորի դիետան համարվում է քաշի նորմալացման առավել արդյունավետ ձեւ։ Խնձորը բարելավում է ստամոքսի աշխատանքը։ Պարզվել է, որ առանձնահատուկ նյութերը, որոնցից բաղկացած է խնձորը, նկատելիորեն դանդաղեցնում են լյարդում եւ աղիներում քաղցկեղ առաջացնող չարորակ բջիջների բաժանման արագությունը։ Խնձորի կորիզները մեծ քանակությամբ յոդ են պարունակում։ Ասում են, որ եթե ամեն օր մարդ ուտի հինգ-վեց խնձորի կորիզ, ապա յոդի օրական կարիքը բավարարված կլինի։

Վիտալի Ասլանյանի հրատարակած «Հյութաբուժություն» գրքի մեջ նշվում է, որ խնձորի հյութը լեղամուղ է, միզամուղ, տոնուսավորում է ամբողջ օրգանիզմը, բարձրացնում է դիմադրողականությունը հիվանդությունների հանդեպ, ակտիվացնում երիկամների աշխատանքը։ Խորհուրդ է տրվում օգտագործել երիկամների քարերի դեպքում, միզափամփուշտի, աղեստամոքսային հիվանդությունների, աթերոսկլերոզի, արտրիտի դեպքում։

Լեղապարկի քարերի դեպքում խորհուրդ է տրվում 3 օր շարունակ խմել խնձորի հյութ (ուրիշ ոչ մի սնունդ չընդունելով)՝ յուրաքանչյուր 2 ժամը 1 բաժակ։ Երրորդ օրվա վերջում (ժամը 19-ին) խմել լուծողական կամ հոգնա անել։ Մեկ օրվա ընթացքում լեղապարկի քարերը թափվում են։

xndzor

Թթու խնձորի հյութը օգտակար է շաքարախտի, փորկապության դեպքում (օրը 3 բաժակ հյութ` 3 անգամ, ուտելուց առաջ)։

Հակացուցումներ. թթու խնձորի հյութը չի կարելի խմել ենթաստամոքսային գեղձի հիվանդության, ստամոքսի ու 12-մատնյա աղիի խոցի, ստամոքսի բարձր թթվայնության դեպքում։

Մասնագետները  խնձորի սիրահարներին այսպես են բնութագրում. «Պահպանողական հայացքի տեր մարդիկ են։ Նրանք դժվարությամբ են ընդունում տեխնիկական առաջընթացը եւ իրենց շրջապատում են հնօրյա իրերով։ Նրանց նշանաբանն է` փորձված թանը անփորձ մածունից լավ է»։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
19.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031