Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես դառնալ ուժեղ մարդ

Դեկտեմբեր 21,2015 11:00
ujex

Հոգեբան Անդրեյ Ժելվետրոն տղամարդկանց խորհուրդ է տալիս, թե ինչպես իրենց մեջ զարգացնեն ուժը եւ ազատվեն բարդույթներից: Նա՝ իրեն օրինակ բերելով,  zhelvetro.com-ում նշում է. «Որպեսզի ես կարողանամ ասել, որ ուժեղ մարդ եմ, ինձ հարկավոր կլինի գործի դնել իմ ողջ դերասանական կարողությունները, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ բան՝ հայացք, կամ  ինչ-որ ժեստ կվկայի այն մասին, որ ես խաբում եմ»: Նա ասում է, որ իր ողջ կյանքը եղել է պայքար՝ ուժեղ երեւալու համար եւ եթե նա ապրեր անմարդաբնակ կղզում, այդ պայքարի կարիքը չէր լինի, բայց քանի որ նա ապրում է հասարակության մեջ եւ ուզում է մարդկանց դուր գալ, սիրված եւ գնահատված լինել, նա այդ պայքարի մեջ է: «Ցանկանում եմ այնպիսի արարքներ անել, որոնք կհիացնեն տղամարդկանց եւ կարժանացնեն նրանց հարգանքին: Ցանկանում եմ՝ բացի մայրիկից, եւս մի կին ինձ սիրի ու հիանա ինձանով»,-ասում է երիտասարդ հոգեբանը՝ ավելացնելով, որ նույնիսկ այս դեպքում էլ, երբ դու այդ ամենը ստանում ես, դարձյալ առաջանում է այնպիսի զգացում, որ այդ հիացած հայացքները, գովեստի խոսքերն ու «ծափահարությունները» քոնը չեն: «Դրանք այն դերասանինն են, որին դու ազատ էիր արձակել եւ որին ուզում ես նմանվել: Կարծես թե այդ ամենը նա քեզնից գողանում է: Ես երեւի շատ կամաչեմ, բայց կխոստովանեմ, որ այն մարդիկ, որոնք արդեն վաղուց ինձ մոռացել են, այլ ոչ թե այն մարդիկ, որոնց կողքին ես եղել եմ, սիրել են ինձ ու ինձ հետ են եղել իմ ամենադժվար պահերին»,- նշում է Ժելվետրոն եւ խոստովանում, որ նա ամեն ինչ հիշում է: Հիշում է բոլոր նրանց, ում վրա ծիծաղել է, ում ցածրացրել է փոքրոգի իշխանության համար, բոլոր այն աղջիկներին, հարազատներին, ուսուցիչներին եւ ներողություն խնդրում բոլորից:

ujex_1

 

Նա ասում է, որ ցանկանում է խոստովանել յուրաքանչյուրին, որ միայն այդ ժամանակ հույս ունի ստանալ  այն, ինչ ուզում է եւ հանդիպի այն միակին, ով կսիրի նրան այնպիսին, ինչպիսին որ կա, այլ ոչ թե այն կրկնօրինակին, որի հետ միշտ կիսել է կյանքը: Նա այս օրինակը բերելով՝ նշում է, որ միայն սեփական վախերը հանելով, ազնիվ լինելով իր եւ իր շրջապատի մարդկանց հետ եւ որ ամենակարեւորն է՝ չնմանվելով ինչ-որ մեկին, պետք է դառնալ ուժեղ: Հարկավոր է միայն ազնիվ լինել եւ կանգնել սեփական վախերին դեմ հանդիման եւ հրաժարվել դրանցից:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
19.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031