Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սերժիկներից ու Սաշիկներից հնարավոր է ազատվել միայն հեղափոխությամբ». Գեւորգ Սաֆարյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2015 21:13

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում «Նոր Հայաստան» շարժման հանրահավաքին ելույթ ունեցավ նաեւ ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը: Նա նախ եւ առաջ քննադատեց բոլոր նրանց, որոնք Հայաստանը  բաժանում են գյումրեցիների, սյունեցիների, վանաձորցիների:

Բանախոսն ասաց, որ վերջին շրջանում իրենք այցելում են տարբեր քաղաքներ, ռեժիմը սադրիչների է ուղարկում, որոնք եւ «Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչներին վռնդում են, ասելով՝ գնացեք մեր քաղաքից: «Վերջին օրերին մենք սահմանի վրա մի քանի զոհ ունեցանք, ու էս տղեքը չզոհվեցին իրենց քաղաքի սահմանին, էս տղեքը զոհվեցին Հայաստանի սահմանին՝ Արցախը ներառյալ, էս մարդիկ հասկանում են, որ Հայաստանը դա գյումրեցի, արցախցի, ղարաբաղցի կամ երեւանցին չէ, Հայաստանը մեկն է: Իսկ մեզ բաժանում են, մեզ պառակտում են գյումրեցու, սյունեցու, երեւանցու միջեւ: Մեզ պառակտում են, որ տիրեն, որովհետեւ եթե չպառակտեն, կջախջախենք իրենց, դրա համար ես կոչ եմ անում բոլորիս, մոռանալ էդ «ցի» վերջածանցը, մենք բոլորս հայեր ենք, շատերս Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Մենք ունենք մի երկիր, եւ այդ երկիրը պատկանում է բոլորին՝անխտիր բոլորին, Երեւանը, Գյումրին բոլորինն է, բայց եթե մենք էսօր չմիավորվենք ու դուրս չգանք փողոց, վաղը չի լինելու ո՛չ Երեւանը, ո՛ր Գյումրին: Մեր զոհերը հենց այնպես չեն, մենք զոհեր ենք ունենում, մեր պետությունը գնալով թուլանում է, այս է պատճառը, որ հակառակորդը լպիրշություն է դրսեւորում, ուղարկում է  իր դիվերսանտներին եւ բազմաթիվ զոհեր ենք ունենում: Հետո մենք ասում են, որ պատասխան ենք տվել: Ես շատ կասկածում եմ նախ էդ պատասխանի վրա, բայց գնացեք ու ասեք որդուն կորցրած մորը, որ մենք պատասխան ենք տվել: Այդ մայրը թքած ունի դրա վրա, ինքն իր որդուն է ուզում, որը զոհվում է հենց այնպես, որովհետեւ ինքը զոհվում է Հայաստանի համար, որ կեղեքվում է ներքին թշնամու կողմից»,- ասաց բանախոսը:

Նա նաեւ ասաց, որ զինվորները պաշտպանում են «Սերժիկներին ու Սաշիկներին», որոնք ներսից քանդում են երկիրը: Բանախոս կոչ արեց պաշտպանել երկիրը, դուրս գալ փողոց, հարցերը լուծել հեղափոխությամբ, քանի որ «Սերժիկներին ու Սաշիկներին» հնարավոր է հեռացնել միայն հեղափոխությամբ: Այլապես, ըստ նրա, որդի կորցրած ծնողները վաղը հարցնելու են՝ ինչո՞ւ զոհվեց իմ որդին, եթե մեր երկիրը պիտի կորցնենք, Արցախը պիտի կորցնենք:

Նունե  ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Atshak says:

    աչիկ ջան: քեզանից բացի քա՞նի ինսան կար էս ժողովին 😀

    • Հ.Շ. says:

      չեմ կարծում որ հիմնականօրէն օրիորդին յանցանքն է

      որովհետեւ եթէ որեւէ լրագրական հաղորդում չլինի,
      այդ մոլորած պարոնայքը գոռալու են որ ահա՛, ռեժիմը խեղդում է լրագրողներին, թոյլ չի տալիս որ մեր զառանցանքը փոխանցվի հանրութեան, եւայլն.

      այն ինչ որ տարօրինակ է, սակայն, ափսոսալի սովորութիւնն է մէկ եւ միեւնոյն նիւթի մասին լուրը՝ տասնեակ մը անջատ յօդվածներով ներկայացնելու

      այդպէսով, տպաւորութիւնն ու պատրանքը գոյացնելով որ՝
      թէ լուրը իսկականից շատ աւելի խոշոր է,
      եւ թէ ալ լրագրողին աշխատանքը

  2. Հ.Շ. says:

    յեղափոխական հարթակին դիմաց՝ խուռներամ բազմութիւն, ինչպէս միշտ

    մինչեւ Ամանոր, այս ռեժիմը վերջացած է

    հաւանաբար անկէ առաջ իսկ,
    այստեղէն կաղողիկէ Ծնունդը՝ խնդիրը վերջացած է

  3. Հ.Շ. says:

    ինչ որ նվազ ծիծաղելի է, այն է թէ՝ այս անգամ ալ, կոպիտ կերպով, շահագործում են զինվորների մահը եւ անոնց ծնողների ցաւը, քաղաքական գետնաքարշ եւ ցնորական նպատակներով

    ամօթ ձեզի

    եւ դո՞ւք էք առաքինության դաս տալու ոեւէ մէկին

    վարչակարգը, իր բոլոր թերութիւններով, ձեզանից հազար անգամ աւելի լաւն է, հաստատ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031