Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Թուրքիայի բազըրգյազն ենք դարձե՞լ. հասարակ տրուսիկ-մայկայի վրա գրած է Թուրքիա». գյումրեցի ծերունին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2015 20:26

Այսօր Գյումրիում տեղի ունեցած «Նոր Հայաստան» շարժման հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանից ելույթի խոսք խնդրեց գյումրեցի տարեց մի տղամարդ՝ կոչ անելով բոլոր կուսակցություններին շեշտն առաջնային դնել արդյունաբերության զարգացման վրա:

Վերջինս հիշեցրեց, որ Գյումրին երբեմնի արդյունաբերական քաղաքներից է, որի 27 արդյունաբերական ձեռնարկությունները երկրաշարժից հողին հավասարվեցին: Նա տխրությամբ հայտարարեց, որ Գյումրին դատարկվել է, բնակչության 60 տոկոսը հեռացել է քաղաքից, մարդիկ «Ռուսաստանի կոնստիտուցիան» են ընդունել: Ըստ նրա, քաղաքը գործազրկության մեջ է թաղվել:րաֆֆի

Այնուհետ դառնալով դեպի Րաֆֆի Հովհաննիսյանը, պապիկն ասաց. «Սիրելի՛ Հովհաննիսյան, ես հարգում եմ ձեր ազգը, հայրդ Ամերիկայում  Հայ ժողովրդի պատմությունն է գրում, հայ ժողովրդի թուրք թշնամիների մասին, գենոցիդ է հիշում, գրում»: Նա Րաֆֆի Հովհաննիսյանին խնդրեց ուշադրություն դարձել աշխատատեղերի ստեղծմանը՝ դժգոհելով. «Որ առեւտրի օջախը մտնում ես, հասարակ տրուսիկ-մայկայի վրա գրած է՝ Թուրքիա, Թուրքիա, մենք Թուրքիայի բազըրգյա՞զն ենք դարձել, ի՞նչ է իրենց պահանջում կարի գործարանը՝ դժվա՞ր է կարի գործարանը աշխատացնե՞լ»: Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ, ասելով. «Անելու ենք, անելու ենք», որին ի պատասխան ծերունին  շնորհակալություն հայտնեց. «Ոտքերիդ տակ վարդ, մանուշակ բուսնի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ, ասելով. «Անելու ենք, անելու ենք»
    ……………………………………………………………………………………………………..
    գիտակցաբար խաբում ես ծերունիին

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031