Դեկտեմբերի 17-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացան հասարակական լսումներ «Հայաստան-Ադրբեջան, Ադրբեջան-Հայաստան, վստահության միջոցառումներ, դրանք պահանջո՞ւմ են քաղաքացիական մասնակցություն» թեմայով հասարակական լսումներ, որոնց ներկա էին Երեւանից, Նոյեմբերյանից, Ալավերդիից, Բաքվից, Ղազախից, Թովուզից, Աղստաֆայից, Թբիլիսիից, Մառնեուլիից, Ռուսթավիից մասնակիցներ:
Ավանդույթի համաձայն Թեքալիում հասարակական լսումներն ավարտվեցին համատեղ ընթրիքով: Դրա ժամանակ ելույթ ունենալով՝ Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, նոյեմբերյանցի գրող Սամվել Բեգլարյանը դիմելով ներկա ադրբեջանցիներին ասաց, որ ինքը հայ-ադրբեջանական հակամարտության լուծման կողմնակից է, չի ցանկանում, որ իր որդիները թոռները հանձինս ադրբեջանցիների թշնամիներ ունենան: Ս. Բեգլարյանն իր բաժակաճառը եզրափակեց ադրբեջանցիներին ասելով . «Ձեր թշնամին հայերը չեն, ձեր թշնամին Իլհամ Ալիեւն է»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
Ցավոք նմանատիպ թշնամիներ մենք ևս ունենք, որոնց պատճառով մեր հայրենիքը շատ-շատերն են լքում: