Այսօր Դոհայում մեկնարկում է մասնակիցների բացառիկ կազմ ունեցող շախմատի « Qatar Masters Open 2015» մրցաշարը, որին մասնակցելու հայտ ներկայացրած 141 շախմատիստներից 89-ը գրոսմայստեր է: Նրանց թվում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոններ ու ժամանակակից շախմատի համաշխարհային առաջատարներ: Հայաստանը ներկայացնում է գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը:
Ինը տուրից բաղկացած մրցաշարը անցկացվում է աշխարհի ամենամեծ մարզահամալիրի՝ ASPIRE-ի «Ladies Club» սրահում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ