Մինսկում երեկ մեկնարկած ռապիդ շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացած յոթ տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Բաադուր Ջոբավան (Վրաստան) եւ հայաստանցի Տիգրան Լ. Պետրոսյանը (նկարում՝ ձախից): Հրանտ Մելքումյանն ու Գեւորգ Հարությունյանը վաստակել են 6-ական միավոր եւ 742 մասնակիցների ցուցակում զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 6-րդ եւ 7-րդ հորիզոնականները: Այսօր կայանալու են եզրափակիչ չորս տուրերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ champ.openchess.by-ի