Շատ համեղ եւ արտաքնապես գեղեցիկ այս տորթը կզարդարի ցանկացած տոնական սեղան:
Անհրաժեշտ մթերքները
Խմորի համար
Ձու- 4 հատ
Կարդացեք նաև
Շաքարավազ- 1,5 բաժակ
Կարագ կամ յուղ- 150 գրամ
Թթվասեր- 450 գրամ (կարող եք կեսը փոխարինել մածունով)
Ալյուր- 2 բաժակ
Սոդա- 1,5 թեյի գդալ
Կակաչի սերմեր- 3/4 բաժակ
Ծիրանի չիր- 3/4 բաժակ
Ընկույզ – 3/4 բաժակ
Կրեմի համար
Կարագ- 200 գրամ
Շաքարավազ- 1 բաժակ
Եգիպտացորենի կամ կարտոֆիլի օսլա- 2 ճաշի գդալ
Կաթ-0,5լ
Վանիլի մզվածք – 2 ճաշի գդալ (կամ մեկ տուփ փոշի վանիլ)
Զարդարելու համար– 0,5 բաժակ աղացած ընկույզ կամ մանրած նուշ
Պատրաստման եղանակը
Սկզբում պետք է պատրաստել խմորը: Կարագն ու շաքարավազը լավ հարեք, հատ-հատ ավելացրեք ձուն, կրկին լավ հարեք: Ավելացրեք թթվասերը, սոդան եւ ալյուրը: Խմորը բաժանեք երեք հավասար մասի: Առաջինին ավելացրեք աղացած ընկույզը, երկրորդին՝ կակաչի սերմերը եւ երրորդին՝ մանր կտրատած ծիրանաչիրը: (Ի դեպ, չիրը կարող եք նախապես թրջել կոնյակի կամ շատ մուգ թեյի մեջ, որպեսզի փափկի):
Յուրաքանչյուր շերտը առանձին եփեք 180 աստիճան տաքացված ջեռոցում: Պատրաստ լինելը ստուգեք փայտե չոփիկով՝ եթե չոր է դուրս գալիս խմորի միջից, ուրեմն պատրաստ է:
Մինչ խմորները եփվում են պատրաստեք կրեմը: Շաքարավազը, օսլան եւ ձուն լավ հարեք փոքր կաթսայի մեջ: Եռացրած կաթը բարակ շիթով ավելացրեք այդ խառնուրդին, որն այդ ընթացքում պետք է անընդհատ հարել, որպեսզի ձուն հանկարծ չեփվի: Երբ լրիվ կաթն ավելացնեք, կաթսայով դրեք շատ մարմանդ կրակին եւ անընդհատ խառնելով եփեք մինչեւ կրեմը պնդանա: Սենյակային ջերմաստիճանի հասցրած թույլ կարագը առանձին ամանում լավ հարեք, գդալ-գդալ ավելացրեք ամբողջապես սառած եփած կրեմը եւ հարեք: Ամենավերջում ավելացրեք վանիլի մզվածքը:
Ի դեպ, այս տորթի համար կարող եք ավելի հեշտ կրեմ էլ պատրաստել՝ 1 տուփ կարագը լավ հարելով 1 տուփ խտացրած կաթի եւ մեկ տուփ վանիլի փոշու հետ:
Երբ խմորի բոլոր շերտերը եփված եւ լրիվ սառած կլինեն, միացրեք դրանք իրար կրեմով: Կրեմով պատեք նաեւ տորթի եզրերը եւ վրայի շերտը: Աղացած ընկույզով պատեք տորթի եզրերը, վրան զարդարեք աղացած կամ կտրատած ընկույզով կամ նուշով:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
19.12..2015
կ’առաջարկեմ ընկույզը փոխարինել սեւ շոկալադի փաթիլներով կամ կարծր գնդիկներով (ցանկացված հյուսվածքի համեմատ), որովհետեւ շատեր լուրջ ալերգիաներ ունեն ընկոյզի եւ նոյնանման ուտելիքների վերաբերեալ