Այսօր կայացած Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսի ժամանակ «Առավոտ» օրաթերթի մարզական էջի պատասխանատուն, որ ներկա էր կոնֆերանսը լուսաբանելու համար, ֆեդերացիայի նախագահությանն առաջարկեց 2016 թվականի տարեկան միջոցառումների ցանկում ընդգրկել Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար, կյանքին անժամանակ հրաժեշտ տված մարզական լրագրող Գագիկ Բեգլարյանի հուշամրցաշար: Ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը ողջունեց առաջարկը եւ նախագահությունը հաստատեց առաջարկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ