Լրահոս
Օրվա լրահոսը

Կայսրության հարցում «զարմիկները» համամիտ են

Դեկտեմբեր 19,2015 22:15

«Ռուսաստանյան կայսրության թագը» ֆիլմում կա երկու կատակերգական հերոս՝ փարիզյան  արկածախնդիրներ, որոնք վիճում են, թե ով է իրենցից իրականում Ռուսաստանի կայսրը՝ հասկանալով հանդերձ, որ իրենք պարզապես խեղկատակներ են: (Այդ «հավակնորդներից»  մեկի դերը խաղում է փայլուն դերասան եւ ռեժիսոր Ռոլան Բիկովը): Նրանք վիճում են բոլոր հարցերով, բացի մեկից՝ երբ պետք է մահապատժի ենթարկվի «Կարմիր Ռուսաստանից» եկած չեկիստը: «Բոլշեւիկների հարցում մենք՝ զարմիկիս հետ հակասություններ չունենք», – ասում է «կայսրացուներից» մեկը:

Ֆիլմի այդ դրվագը ես հիշեցի՝  հետեւելով մեր քաղաքական ուժերի կեցվածքին: Նրանք կարող են իրար հասցեի ամենասարսափելի հայհոյանքները հնչեցնել, բայց երբ խոսք է գնում «ցարի» եւ նրա կայսրության մասին, իրար հոշոտող վագրերը դառնում են անվնաս կատվի ձագեր, որոնք սպասում են, թե երբ են Կրեմլից իրենց շոյելու: Ստրկամտության դեմ ցասումնալից ելույթները վերաբերվում են, ասենք, Լիսկային հաճոյացողներին, բայց երբեք ոչ՝ Պուտինին ստրկացողներին: Բնականաբար, վերջինիս ասուլիսում արտահայտած բոլոր մտքերը «հանճարեղ» էին եւ «հայանպաստ»: Եվ, իհարկե, թիվ 102 ռազմաբազայում սկսված Պերմյակովի դատավարությունը եւ մեր դատավորի ու դատախազների ստրկամիտ կեցվածքը մեզ՝ հայաստանցիներիս համար նվաստացուցիչ չէր:

Մի խոսքով, կայսրության հարցում «զարմիկները» հակասություններ չունեն: Եվ դա մեր քաղաքական դաշտի կարեւոր թերություններից մեկն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Atshak says:

    $24000-ի գրանտ ա կպնելու,,,, (y)

  2. Արսեն says:

    Oh, My God ! …))))… Արամ Աբրահամյանը՝ հեղափոխական է դարձել…))))…
    Փաստորեն՝ կաթսայում ջերմաստիճանը այնքան է բարձրացել, որ ամենահաստ կաշի ունեցող գորտն էլ է զգում, որ հեսա՝ խաշվելու է ..))))…
    Բա դու առաջ որտեղ էիր, տղա ջան?..)))… Էն, «իշխանություններին» լսելու, խելոք ենթարկվելու կոչերը ուր են?..)))…
    Պերմյակովի դատավարությունն է ըտենց վրադ ազդել? Ներողություն խնդրի Հայաստանի բնակիչներից՝ Ռուսատանի արհամարական պահվածքի համար, թող անցնի-գնա։..)))…
    Եթե դու պահանջում էիր, որ Սերժ Ազատի Սարգսյանի մասին խոսելուց մարդիկ հարգեն «նախագահին», ինչ իրավունքով ես Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին՝ անվանում «ցար», Ռուսաստանի Ֆեդերացիան էլ՝ «կայսրություն»?
    Թե՝ արդեն չես համարում, որ Սերժը «նախագահ» է?…)))…
    Չլնի՝ սեպ ես խրում հայ-ռուսական դարավոր բարեկամության մեջ?..)))..

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031