Սեպտեմբերի 27-ին Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանն անցավ իր պարտականությունների կատարմանը: Համայնքի համար հիմնահարց էր ճանապարհների վիճակը: Ա. Վիրաբյանն ասաց, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի աջակցությամբ եւ գործարար Միքայել Վարդանյանի ֆինանսական օգնությամբ վերանորոգվել է 14 կմ համայնքային ճանապարհ,այդ թվում՝ միջպետական ավտոճանապարհից Խաշթառակի գյուղամեջ տանող ճանապարհը: Ճանապարհները խճապատվել են, դրանց եզրերը եւ սելավատարները՝ մաքրվել : Այդ աշխատանքները սկսվել են դեկտեմբերի 4-ին, ավարտվել ՝ դեկտեմբերի 18-ին: Ճանապարհների մաքրման աշխատանքներին մասնակցել, համապատասխան վճար է ստացել 28 խաշթառակցի:
Գործարար Միքայել Վարդանյանի ֆինանսական աջակցությամբ գյուղում մասնակի նորոգվել է 320 ընտանիքի սպասարկող խմելու ջրի ցանցը: Հին ջրագծերը փոխելու համար Խաշթառակ են ներկրվել եւ բնակիչներին տրամադրվել ընդհանուր առմամբ 4.5 կմ երկարությամբ խողովակներ, նորոգվել է ջրահավաք 2 ավազան, ջրահավաք այլ ավազանների նորոգումը շարունակվում է:
Բարելավվել է համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը: Անդրանիկ Վիրաբյանից տեղեկացանք, որ մինչ նրա պաշտոնավարումը հավաքագրվել է նախատեսված եկամուտների 21 տոկոսը, այժմ այդ ցուցանիշը հասել է 63-ի:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ