Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով: Ըստ «TASS»-ի՝ անդրադառնալով այսօր Բեռնում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը, նման կարծիք է հայտնել Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրքհալթերը:
«Երկու երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում դաշնային խորհրդական Դիդիե Բուրքհալթերն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցային գործընթացի միջոցով»,- ասվում է Շվեյցարիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:
Շվեյցարիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը կողմերին կոչ է արել ամրացնել երկխոսությունը եւ հրաժարվել բռնություններից եւ սադրանքներից: Նրա խոսքով՝ Շվեյցարիան պատրաստ է աջակցել երկխոսության զարգացման ջանքերին եւ իր մոտ ընդունել հանդիպումներն ու փորձագետներ տրամադրել:
«Հարավային Կովկասը խաղաղության քաղաքականության առումով Շվեյցարիայի գերակա ուղղություններից մեկն է»,- հիշեցրել է Բուրքհալթերը: 2014 թվականին ԵԱՀԿ-ում նախագահելու ընթացքում Շվեյցարիան կողմ է արտահայտվել միջնորդներին ձեւաչափի պահպանմանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ