Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մինսկի խումբը հաղորդագրություն է տարածել Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին

Դեկտեմբեր 19,2015 19:26

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւն այսօր Բեռնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (դեսպաններ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի եւ Պիեր Անդրյուի) միջնորդությամբ հանդիպում անցկացրեցին: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նույնպես մասնակցել է հանդիպմանը:

Համանախագահները նշել են, թե հանդիպումը նախագահներին հնարավորություն տվեց իրենց համապատասխան դիրքորոշումները քննարկել  դեմ առ դեմ զրույցի ընթացքում:

Նախագահները քննարկեցին սահմանային վերջին լարվածությունը եւ մտահոգություն հայտնեցին զոհերի, այդ թվում՝ քաղաքացիների սպանվելու առնչությամբ, ինչի պատճառ է դարձել ծանր զինատեսակների կիրառումը:

«Նախագահները աջակցություն են հայտնել համանախագահների կողմից ընթացիկ աշխատանքներին, որոնք ուղղված են շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին բռնության վտանգը նվազեցնելուն եւ հետաքննության մեխանիզմներ ստեղծելուն»,- նշված է հաղորդագրությունում:

Նախագահները նաեւ պատրաստակամություն են հայտնել շարունակելու իրենց պարտականություններն առաջարկների շուրջ, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը. «Նրանք նաեւ վերահաստատել են իրենց հանձնառությունը Մինսկի խմբի ձեւաչափին»:

Համանախագահները պատրաստ են Լեռնային Ղարաբաղը կարգավորելու համար շարունակել բանակցային կողմից յուրաքանչյուր կողմի հետ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031