Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը փորձում է հայ ժողովրդի շահերը սակարկելով՝ օժանդակություն ձեռք բերել գեոպոլիտիկ դաշտում»

Դեկտեմբեր 19,2015 19:00

«Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանը «Ազատության» հրապարակում տեղի ունեցած կարճատեւ հավաքի ժամանակ անդրադարձավ երեկ Սահմանադրական դատարանի կողմից հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումի մերժմանը :

Ղուկասյանն ասաց, որ  օրենքով սահմանված բոլոր փուլերն ավարտվել են, եւ կարելի է ասել, որ այս մասով քաղաքական գործընթացն ավարտված է. «Կարելի եզրակացություններ անել եւ տալ ավարտուն գնահատականներ: 1-ին՝ Սերժ Սարգսյանն ու  ՀՀԿ-ն պնդում էին, որ  նոր Սահմանադրության անցկացումն իրենց համար «կենաց մահու» խնդիր չէ, դեկտեմբերի 6-ին եւ դրանից հետո հաստատվեց, որ դա սա սուտ էր, հենց «կենաց մահու» խնդիր էր: Մենք բոլորս տեսանք՝ ինչ ջանքեր գործադրվեցին ընտրակեղծարարների կողմից այդ օրը, եւ ինչ ջանքեր են գործադրվում առ այսօր իրավապահ մարմինների կողմից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, պետական մյուս մարմինների կողմից՝ ծածկադմբոց անել այդ ամենը: 2-րդ՝  ե՛ւ հայ ժողովրդին, ե՛ւ միջազգային հանրությանը ՀՀԿ-ն ցույց տվեց, որ ինքն ունի այնպիսի կեղծարարական  մեքենա, որը հանգիստ կարող է 800-900 հազար ձայն ապահովել շինծու քվեարկությունների ժամանակ»:

Ղուկասյանի խոսքերով՝ կարծիքներ են հնչում, որ 2017 թվի ընտրություններին 60% ձայն հավաքող կուսակցություն չի լինի, երբեւիցե չի եղել. «Կա այդ ընտրակեղծարարության մեքենան, որը գործեց 2012,  2013 թվականին, 2015-ին, եւ փաստ է, որ այն կարող է կեղծել ցանկացած քվեարկություն՝ նախապես իր ուզած արդյունքով»:

Ըստ Անդրեաս Ղուկասյանի, մեր երկրի իրավապահ մարմիններն ի վիճակի չեն ապահովել սահմանադրական կարգը,  իրենց վարքագիծն այս օրերին, ապացուցում է, որ սահմանադրական տապալում հանցագործություն իրականացնող անձինք անպատիժ են, իրավապահ մարմիններն անզոր են կանխել այդպիսի հանցագործությունը:

«Այս պայմաններում, բնականաբար, որ կա այսօրվա քաղաքական ուժերի օրակարգում՝ հետագա քայլերն են: Երեկ այս հարթակից մենք հերթական անգամ օրակարգը ներկայացրեցինք, հաստատեցինք  մեր համառությունը՝ պայքարել մեր երկրում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների օրակարգով, ժողովրդի վստահության կառավարությունով, անցումային շրջանի միջոցով երկրում լեգիտիմ իշխանություն ձեւավորելով: Հակառակը կնշանակեր, որ մենք ընդունում ենք դեկտեմբերի 6-ի հանրաքվեի կեղծված արդյունքները»,-ասաց Ղուկասյանը: Եվ իրենց օրակարգի պահանջներին հասնելու համար, ինչպես վստահեցրեց Ղուկասյանը, շարունակելու են իրենց պայքարը:

Ղուկասյանը նաեւ անդրադարձավ այսօր տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը. «Տեսնում ենք, որ դասական քայլ կատարեց Սերժ Սարգսյանը, Ուորլիքն արդեն իր թվիթերյան էջում գրել է, որ բանակցությունները Սարգսյան-Ալիեւ, ավարտվեցին կենացով: 2015 թվականին մենք 39 զինվոր ենք կորցրել՝ հրադադարի դեպքում, մարդիկ հանդիպում են ու կենացներ են բարձրացնում, 16 թվականի ուս-ուսի, մեջք-մեջքի Ալիեւն ու Սարգսյանը  նպատակ ունեն զբաղվել արցախյան կոնֆլիկտի կարգավորումով: Այսինքն, տեսլական ունի Սարգսյանն իր կարծիք՝ մեր ժողովրդի համար՝ բնական է, դա, գեոպոլիտիկ դաշտում հայ ժողովրդի շահերը սակարկելու ճանապարհով՝ ձեռք բերել ինչ-որ օժանդակություններ»:

Ղուկասյանն ասաց,որ ուշադիր հետեւում են այս գործընթացին, շարունակում են իրենց աշխատանքը միջազգային կառույցների, դեսպանատների հետ, եւ խնդիր ունեն այս իրավիճակում թույլ չտալ, ինչպես ինքն ասաց՝ ավանդական այս ճանապարհով Սերժ Սարգսյանին եւ իր վարչախմբին հաջողել շեղել քաղաքական գործընթացը:

Ղուկասյանի խոսքերով՝ «Մենք անելու ենք ամեն ինչ, որ այն գնահատականները, որ հնչեցին դեկտեմբերի 6-ի քվեարկության վերաբերյալ միջազգային դիտորդների կողմից, դրանք շարունակեն հիմք լինել միջազգային հանրության եւ ՀՀ իշխանությունների միջեւ որպես գլխավոր քաղաքական դրույթ: Հիշեցնեմ, Անդրեաս Գրոսը՝ ԵԽԽՎ-ի պատվիրակության նախագահն ամփոփել է իրավիճակը և գնահատական տվել՝ սահմանադրական հանրաքվեն անցկացվել է ոչ թե ի շահ հայ ժողովրդի, այլ՝ իշխող կուսակցության նեղ քաղաքական շահերի համար: Արդեն դրանով արձանագրվել են ոչ լեգիտիմությունը հանրաքվեի»:

Իր ելույթի վերջում Ղուկասյանն ասաց, Նոր տարվա տոնական օրերը ընդհատում են  բողոքի ակցիաները, բայց դեկտեմբերի 31-ին  կրկին լինելու են «Ազատության» հրապարակում, եւ շարունակելու են հանրության ավելի լայն շերտերի ներգրավվմանն այս գործընթացին. «Մեր բոլոր միջոցները ներդնում ենք, որ ընդլայնենք մեր շարժումը: Սպասումներ ունենք երիտասարդությունից, որը մեծ դերակատարություն պիտի ունենա, որովհետեւ «Նոր Հայաստանն» առաջին հերթին նոր սերնդին վերաբերող քաղաքական կարգախոս է:  Հայաստանում հասունացել է այն պահը, որ պիտի լինենք վճռական:  Չենք կարող հանդուրժել  հանրաքվեի կեղծումը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    դատարկ, անհիմն եւ անհեթեթ զրպարտություններ

    ըստ սովորության

    դուն իր տեղի ըլլայիր, «պոյդ տեսնէինք»

    կարծես արդէն բաւարար դժուար չէ մարդուն վիճակը,
    դեռ կռնակէն ալ դաշիւնահարեցէ՜ք

  2. Հ.Շ. says:

    (խօսքս վերաբերում է անշուշտ այդ հարթակի մեծն հերոսին.

    համեստափայլ յօդվածագրի նկատմամբ միայն յարգանք ունեմ)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031