Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հրետակոծության հետեւանքով ձեռքից եւ ոտքից  զրկվածը սահմանագոտում արարում է (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 19,2015 18:24

Տավուշի մարզի սահմանամերձ  Բերդ քաղաքում ապրող 26 –ամյա Ավետիք Արզումանյանը արարում է  գեղանկարներ, գծանկարներ, հարթաքանդակներ: Ասում է, որ նկարելիս պարզություն է նախընտրում, իսկ հարթաքանդակներում իր ներաշխարհն է: Ավետիքի խոսքերով՝  Հայաստանի վիճակն այնպիսին է, որ  ստեղծագործողները, այդ թվում՝ ինքը,   պատվերներ քիչ են ունենում:

S630248914

Արարում է ձախ ձեռքով: 1992թ.  մայիսի 11-ին ադրբեջանական զինուժը  հրետակոծեց Բերդ քաղաքի մերձակա Թովուզ (այժմ՝ Տավուշ) գյուղը:  3-ամյա Ավետիքն  այդ ժամանակ եղել է  Թովուզում, տատի տանը: «Գրադի» արկի պայթյունից տունը քանդվել է,  Ավետիքը զրկվել է աջ ձեռքից եւ  ձախ ոտքից:   3 տարեկանից սովորել է նկարել ձախ ձեռքով: Ավարտել է  Բերդի գեղարվեստի դպրոցը: 5-6 տարի առաջ նա  ընդունվել է Երեւանի գեղարվեստի  ակադեմիա:  Ներկայացրել  է  համապատասխան փաստաթղթեր, որպեսզի  սովորելիս ուսման վճարի զեղչ արվի: Սակայն պարզվել է, որ նա չի կարող օգտվել զեղչից, քանի որ Ռուսաստանի քաղաքացի է:  Այժմ նա  Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացի է:  Հետո ընդունվել է  Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղ, սակայն  ոտքի հետ կապված խնդիրների պատճառով  վիրահատվել է՝  թողնելով ուսումը:0908201038809082010386Фото561

Ավետիք Արզումանյանի նկարներն այժմ ցուցադրված են  Բերդ քաղաքի  թանգարանում: Երիտասարդը  ցանկանում է, որ սահմանագոտու  ստեղծագործողներն  անտեսված չլինեն , նրանք հայրենի եզերքից   չհեռանան:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. spartak says:

    Ապրես Ավետիք, Աստված քեզ պահապան ու շնորհքդ ավելի կրկնապատկվի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031