Լրահոս
Օրվա լրահոսը

Սադոյան. Սահմանադրական փոփոխությունների ընձեռնած հնարավորություններից շատերը պիտի օգտվեն

Դեկտեմբեր 19,2015 17:21

«Ես, ճիշտն ասած, ծիծաղում եմ այս ընդդիմություն կոչվածի վրա»,- դեկտեմբերի 19-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:

Նա նշեց, որ բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք պայքարում էին սահմանադրական փոփոխությունների դեմ, ժամանակին հայտարարում էին՝ ամենակարեւորը համակարգային փոփոխություններ. «Ես հիշում եմ 2005 թվականի ընտրություններին «Ժառանգությունն ինչպես էր ակտիվորեն գործում, որպեսզի այս սահմանադրական փոփոխությունները չընդունվեն, հիմա պարզվում է, որ դրա ժամանակը չէ, բա ե՞րբ է ժամանակը: Ես կարծում եմ մի բան՝ իհարկե՛, այս սահմանադրական փոփոխությունները ռեալ հնարավորություն կտան այսօրվա քաղաքական դաշտում գործող ուժերից մեկին՝ Հանրապետական կուսակցությանը շարունակել իշխել, եւ բնական է, որ Հանրապետական կուսակցության ղեկավարը առաջին քարտուղարի գործառույթները կունենա: Այս պայմաններում, բնական է, որ ձեռք է տալիս Հանրապետական կուսակցությանը, բայց եթե հանկարծ Հայաստանում այն Բաղրամյան փողոցի տղաները միավորվեն եւ ստեղծվի մի նոր ուժեղ քաղաքական ուժ թարմ շնչով, եւ որը կարողանա պայքարել, ապա այս սահմանադրական փոփոխությունները հենց նրանց համար են»:

Արշակ Սադոյանը հայտարարեց, որ համարում է, որ հնարավորություն կա օգտվել սահմանադրական փոփոխությունների ընձեռնած հնարավորություններից, եւ շատերը պիտի օգտվեն, իսկ եթե չկարողանան օգտվել, ապա նրանք պետք չէ հավակնեն իշխանություն զավթելուն:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031