Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սադոյան. «Պետք է գերզգույշ լինել, բայց դիվիդենտներ քաղել ստեղծված հնարավորություններից»

Դեկտեմբեր 19,2015 17:10

«Իմ կարծիքով՝ ամենաքիչը Իլհամ Ալիեւն է շահագրգռված, որ պատերազմը վերսկսվի»,- դեկտեմբերի 19-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հանրային խորհրդի անդամ, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը:

Իսկ ամենաշատը, ըստ նրա, շահագրգռված է Ռուսաստանը, քանի որ զենք է վաճառում Ադրբեջանին, եւ պատերազմի դեպքում կկարողանա նաեւ զինամթերք վաճառել. «Իսկ քանի որ Ալիեւը կորցնելու բան ունի, կորցնելու բան ունի նաեւ Արեւմուտքը, Ամերիկան, երբ որ լարվածություն լինի նավթի առումով, բնական է, որ նրանք շահագրգռված չեն, եւ պետք է նայել, թե ով է շահագրգռված եւ ինչ ուղղությամբ»:

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին՝ Արշակ Սադոյանն ասաց, որ համարում է, որ պետք է գերզգույշ լինել, բայց դիվիդենտներ քաղել ստեղծված հնարավորություններից: Ըստ նրա, Հայաստանի համար գերվտանգավոր է պատերազմական շրջադարձող լարվածությունը. «Ես կարծում եմ, որ դրան գործը չի հասնի, բայց սա լրիվ առիթ է, որպեսզի Հայաստանը վերջապես հասկանա, որ գերի չի կարելի դառնալ մեկ-երկուսի անհատական շահերին, որ պետք է ինքնուրույն քաղաքականություն վարել այն տեղերում, որտեղ հնարավոր է: Այս լարվածությունը ռեալ հնարավորություն է տալիս որոշակի ձեւով ավելի ինքնուրույնանալ: Ես կարծում եմ, որ առայժմ մեր իշխանությունները հավասարակշռված գործընթաց են տանում, եւ որ կփորձեն դիվիդենտներ տանել, որովհետեւ դրա հնարավորությունը կա»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031