Լրահոս
Օրվա լրահոսը

Հ. Սանասարյանը՝ գրանտներով սնվող բնապահպանների մասին. Նա անուններ է հնչեցնում. A1plus.am

Դեկտեմբեր 19,2015 16:09

Անդրադառնալով բնապահպանական ճակատների, ակտիվիստների լռությանը` «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն ասել է.  « Այն օրը, երբ բոլոր այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են բնապահպանական խնդիրներով, այլեւս միջազգային կազմակերպություններից դրամաշնորհ չեն ստանա ու իրենց միջոցներով այդ խնդրով կզբաղվեն,այդ ժամանակ կարելի է վստահ լինել, որ ունենք պայքարողներ։ Թեղուտի խնդրում կատարվեց կրկնակի, քառակի հանցագործություններ եւ դրա մեջ հասարակական կազմակերպությունների դերը շատ մեծ էր, որոնց մի մասը հատուկ ստեղծվեց, ֆինանսավորվեց, որ դա արվի։ Եվ Դանիելյան Կարինեն, ե՛ւ Իսկոյան Աիդան, ե՛ւ Ադամյան Սիլվան, ապացուցված է, թե նրանք ոնց էին երկկողմանի աշխատում ե՛ւ կառավարության հետ, ե՛ւ կազմակերպության։ Ինչքան որ մեղավոր է Հանրապետության այսօրվա նախագահը, նախորդ նախագահը՝Քոչարյանը, որը սրանից պակասը չէր այս հարցում, նույն չափով մեղավոր են հասարակական կազմակերպությունները, որոնք մի կողմից գոռում-ճչում են, որ փրկենք Թեղուտը, մյուս կողմից իրենց ստամոքսը լցնում են այդ կազմակերպությունների գումարներով»,-ասաց Հակոբ Սանասարյանը:

«Ա1+»-ի հետ զրույցում բնապահպան Կարինե Դանիելյանը չցանկացավ հակադարձել Հակոբ Սանասարյանին. «Թող ինչ ուզում է ասի։ Եթե ես՝որպես հանրային խորհրդի անդամ, նախագահի մոտ բազմաթիվ անգամ դեմ եմ խոսել նույն Թեղուտի մասին, դե թող Հակոբն էլ գնա այնտեղ խոսի։ Իսկ ինքը դրամաշնորհ երբեք չի՞ ունեցել։ Այո դրամաշնորհ ունենք ՄԱԿ-ից՝ հանուն էկոլոգիայի եւ անընդհատ բանավեճի մեջ եմ կառավարության, նախարարությունների հետ։ Եթե չհամագործակցենք կառավարության հետ, ինչպե՞ս ենք հարցը լուծելու։ Եթե կարող ենք գնալ դեմ-դիմաց նստել, նյութեր տանք իրենց մոտ, ու ասենք՝այ սա է ճիշտը, դու սխալ ես։ Տեսնում ենք՝ եթե չի ստացվում այդ եղանակով, ապա փողոցում իրենց կողքին միշտ կանգնում ենք»։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031