Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքի հարակից տարածքում այսօր կազմակերպվեց սպորտային ավտոմեքենաների ցուցադրութուն, ինչից հետո տեղի ունեցավ «STR ավտոսիրողների ակումբ» ՀԿ-ի սպորտային միջոցառումների մրցանակաբաշխությունը: Պարգեւները հանձնեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Կարդացեք նաև
«Տարվա ընթացքում Քաղաքապետարանը եւ հիմնադրամն աջակցել են STR-ի տարբեր ծրագրերին եւ միջոցառումներին: Տարեցտարի այս սպորտաձեւը Հայաստանում զարգանում է: Եթե տարիներ ավտոսպորտով հետաքրքրված էին մի քանիսը, ապա այսօր՝ մի քանի հարյուրը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը:
Հայաստանում ավտոսպորտի զարգացմանն աջակցելու համար պարգեւատրվեց նաեւ քաղաքապետը, ով եւս ավտոսիրող է: Մրցանակներ ստացան նաեւ «Փոքրիկ վարորդ» մրցույթի մասնակից-երեխաները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ