Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբեր 16-ի ամփոփիչ ասուլիսում խոսելով Ձմեռ պապին գրած իր նամակի մասին ասաց, որ այնտեղ հնարավորինս ազնիվ է եղել, ինչ վերաբերում է իր հասցեին հնչած ինչ-ինչ խոսակցություններին այս մասին էլ նշեց. «Առաջ գնացող մարդու համար կարեւոր չէ, թե հետեւից ինչ են խոսում»:
Նա չթաքցրեց, որ կրթության ոլորտում դեռ կան կոռուպցիոն դրսեւորումներ, բայց «աչքալուսանք տվեց», որ, թե մեկ շնչին բաժին ընկնող հաշվարկով այլ գերատեսչությունների հետ համեմատած կոռուպցիան կրթության համակարգում մեծ չէ: Նախարարի ձեւակերպմամբ, կրթության համակարգը սոցիալական բեռ ունի, ու հենց հենց սկսում են կրթության որակի մասին ավելի շատ մտածել, տուժում է սոցիալական վիճակը, երբ սեւեռվում են սոցիալական խնդիրների վրա, տեղի է տալիս կրթության որակը:
Նա ԶԼՄ-ներին կոչ արեց երկու տարի չքննադատել իրեն, որպեսզի կարողանա իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, ու երկու տարի անց միայն պահանջել արդյունք:
Ներառական կրթությանն էլ անդրադարձ եղավ: Նախարարն ասաց, որ ներառական կրթության տոտալ ներդրումը կբերի հասարակության բարիացմանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ