Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Մեծ աշխատանքի, հին դժվարությունների, Հայաստանի միջազգայնացման  տարի էր» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2015 13:47

Դեկտեմբերի 19-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում   ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդես եկավ 2015 թվականի ամփոփիչ ասուլիսով:

Նրա ձեւակերպմամբ, տարին մեծ աշխատանքի, հին դժվարությունների, Հայաստանի միջազգայնացման  տարի էր: Խոսելով ձեռքբերումների մասին, ԿԳ նախարարը նշեց, դրանք  Հայաստանի  միջազգայնացման ամենաբարձր  համատեքստում էին՝ աշակերտների կողմից նվաճված օլիմպիական 20 մեդալներ, բուհական համակարգի ամրապնդում, հին բուհերի վերագործարկում, նոր բուհերի՝ այդ թվում՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղի, Շուշի ագրարային համալսարանի բացում:  Թվարկելով արված աշխատանքը, ԿԳ նախարարը նշեց, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ  ՏՀՏ ոլորտը ներկայացնող 3 խոշորագույն՝ «Վիվասել ՄՏՍ», «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ» ընկերությունների հետ կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ համաձայն որի հանրակրթական 5 ավագ դպրոցներում մեկնարկել է աննախադեպ կրթական նոր ծրագիր՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Հեռահաղորդակցության հիմունքներ» և «Միկրոէլեկտրոնիկա» առարկաների ներդրմամբ: Գալիք տարում ծրագրում կներառվի եւս 10 դպրոց:

ՀՀ-ում ներառական կրթություն իրականացնող դպրոցների թիվը 2015թ. ավելացել է 43-ով: Այժմ Հայաստանում գործում է ներառական կրթություն իրականացնող շուրջ 182 հանրակրթական  դպրոց, այս պահին 4700 աշակերտ է սովորում  ներառական համակարգում: Արմեն Աշոտյանը ի թիվս այլնի, հավելեց, որ  33 նախակրթարան է բացվել 2015-ին, որտեղ 1100 աշակերտներ են սովորում:

Նախարարը փաստեց, որ  2015 թվականին ատեստավորվել է շուրջ 7000 ուսուցիչ, առաջին աստիճանի տարակարգ է շնորհվել 320 ուսուցչի, իսկ 2-րդ աստիճանի տարակարգ՝ 5 ուսուցչի: ՀՀ 14 պետական և 4 մասնավոր  բուհեր անցել են ինստիտուցիոնալ և պայմանագրային ինստիտուցիոնալ հավատարմագրում` Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից, իսկ Ֆրանս-իսպանական հավատարմագիր է ստացել Հայաստանի ճարտարապետաշինարարական համալսարանը: Նախարարը «գուժեց, որ բոլոր այն բուհերը, որոնք  մինչեւ 2018-ը չեն ստանա  հայաստանյան հավատարմագրում, այնտեղ պետական պատվեր չի իջեցվի:

Նաեւ հավելեց, որ  Եվրոպական հանձնաժողովի հետ բանակցությունների արդյունքում Հայաստանը կմիանա «Հորիզոն» 2020 ծրագրին, իսկ մեր գիտնականները հնարավորություն կունենան ԵՄ 80 մլրդանոց ծրագրից:

«Նախարարությունը բաց է եղել, ստացել ենք հարյուրավոր դիմումներ, բոլորին պատասխանվել է, ԿԳ նախարարությունը շատ է կարեւորում հանրության հետ մշտապես երկխոսելու  մշակույթը: Մենք թերեւս ամենաբաց եւ ամենատեսանելի գերատեսչություններից մեկն ենք եղել»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:

Ֆեյսբուքյան օգտատերերի հարցերի եւ մնացած թեմաների վերաբերյալ մանրամասները՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031