Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյան. «Եթե լավ բանը հանրաքվեի միջոցով ամրագրել եք, ինչո՞ւ դա չեք շարունակում»

Դեկտեմբեր 19,2015 12:53

«Կատարվեց  հակասահմանադրական դավադրության առաջին հիմնական քայլը»,- դեկտեմբերի 19-ի «Երկու երես» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նա նշեց, որ պետք է հասկանալ, որ լրտեսը չի կարող ինքնուրույն որեւէ բան անել. լրտեսը պետք է հրաման ստանա եւ կատարի՝ առանց քննարկման. «Մենք գործ ունենք լրտեսի հետ, Սերժ Սարգսյանը ռուսական իմպերիայի լրտես է եղել իր երիտասարդության տարիներին՝ աշխատելով պետական համակարգում, ռուսական իմպերիալիստական պետության լրտեսն էր, աշխատելով  Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռքի տակ (որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես, ինչպես դաշնակցականները ժամանակին բացահայտեցին՝ գաղտնի գործակալ էր), եւ որպես ռուսական լրտես է հանդես գալիս այսօր: Ինչի՞ց է դա երեւում՝ տարիներ շարունակ բանակցություններ է վարում եվրոպական պետությունների հետ, բայց 2013 թվականի սեպտեմբերի 3-ին նա ազդարարեց, որ Հայաստանը պետք է որդեգրի Ռուսաստանի իմպերիալիստական մտածողության տեր ուժերին ցանկալի ուղղություն: Եվ ուշագրավ է, որ մեր դավադրությունը՝ մասամբ արդեն իրականացված հակասահմանադրական դավադրությունը, նույնպես նախաձեռնվեց սեպտեմբերի 4-ին: Չեն կարող երկու այդպիսի իրադարձություններ անմիջականորեն իրար հաջորդել, եթե իրար հետ կապված չեն»:

Պարույր Հայրիկյանը նկատեց, որ քանի դեռ Հայաստանն ունի նախագահ, Հայաստանը սահմանադրական փոփոխությունները չի կատարել. «Սա մեզ իրավունք է տալիս հանգիստ ասելու, որ այդ հանրաքվեն դեռ իրականացված չէ: Բարոյական տեսանկյունից, ակնհայտ է դարձնում այս ընթացքը, որ եթե իրենց կարծիքով լավ բան լիներ այդ սահմանադրական բարեփոխումը, ապա հանրաքվեից անմիջապես հետո կսկսվեին գործողությունները, այսինքն՝ այդքան երկար անցումային շրջան չէր լինի: Իսկ ի՞նչ պետք է ստեղծվեր՝ ընդամենը պիտի Ազգային ժողովն արձակվեր՝ Սահմանադրության համաձայն, նոր ընտրություններ անցկացվեին, այդ Սահմանադրությամբ ընտրված խորհրդարանը պիտի արդեն ունենար վարչապետ եւ 7 տարով ընտրեր վարչապետին: Ինչո՞ւ դա չեն անում, չէ՞ որ դուք ասում եք՝ լավ բան էր, օրենքով արդեն նախատեսված է, օրենքով արդեն կյանքի է կոչվել, եթե լավ բանը հանրաքվեի միջոցով ամրագրել եք, ինչո՞ւ դա չեք շարունակում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031