Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մուկուչյանի բացատրություններն ինձ համար զրոյական նշանակություն ունեն». «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 19,2015 12:15
Aram manukyan

Ինչի՞ վրա էր հույս դնում ՀԱԿ-ի ղեկավարությունը՝ սկսելով կանխավ անհաջողության դատապարտված այս «ակցիան»՝ մեկնաբանում է ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ 
-Եթե միայն դատախազությունը 450 ենթադրյալ հանցագործության մասին հայտարարություններ ունի իր ձեռքի տակ, այդքանը բավական է, որ պատգամավորները գոնե սկսեն կասկածել՝ եղե՞լ է արդար քվեարկություն, թե՞ չէ։ Եվ ամենեւին կապ չունի՝ դու «այո»-ի՞ կողմնակից ես, թե՞ «ոչ»-ի։ Բովանդակային խնդիր դրված չէ. խնդիրը հետեւյալն է՝ հանրաքվեն տեղի է ունեցել կեղծիքներո՞վ, թե՞ ոչ։ Այդքա՛ն բան։
Մենք ապացուցում ենք, որ կեղծվել է՝ մոտավորապես 5-6 ժամանոց վիդեոմատերիալ ունենք կեղծիքների վերաբերյալ։ Այսպիսի բան երբեք չի՛ եղել՝ 200 էջ կեղծիքների մասին կոնկրետ փաստեր։ Այդ նյութը հրապարակվել է ԿԸՀ կայքում, տրամադրվել է այն խմբակցություններին, որոնք դրա կարիքն ունեցել են։ Այնպես որ նյութի պակաս, հիմնավորումների պակաս գոյություն չունի։ Խնդիրը մեկն է՝ կո՞ղմ եք, որ Սահմանադրական դատարանում քննարկվի՝ հանրաքվեն կեղծիքներո՞վ է անցել, թե՞ աչք եք փակում դրանց վրա։
Կարծում եք՝ բոլոր նրանք, ովքեր ստորագրել են ձեւաթղթի տակ, հանրաքվեն կեղծվա՞ծ են համարում. գուցե ուղղակի ուզում են հնարավորություն ընձեռել, որ հարցը մտնի Սահմանադրական դատարա՞ն։
-Դիմումի վրա գրված է, որ մենք, ելնելով ներկայացվող նյութերից, դիմում ենք՝ չեղյալ ճանաչելու հանրաքվեի արդյունքները։ Այսինքն՝ բոլոր դիմումատուները միանշանակ ընդունում են, որ կեղծիքներն ազդել են քվեարկության արդյունքների վրա, եւ այն պետք է չեղյալ համարել։ Հարցը այդպես է դրված՝ մարդիկ դրա տակ են ստորագրել։
   –Տիգրան Մուկուչյանը երեկ արձագանքել էր «նենգափոխված» արձանագրությունների վերաբերյալ ձեր հայտարարությանը՝ բացատրել էր, որ նման բան չի եղել, չէր էլ կարող լինել, որովհետեւ քվեարկության արդյունքների վերաբերյալ տվյալները երեք ժամը մեկ օպերատիվ կերպով հրապարակվում էին ԿԸՀ կայքում, եւ տեխնիկապես հնարավոր չէր «սրբագրել» այդ տվյալները։
-Մուկուչյանի բացատրություններն ինձ համար զրոյական նշանակություն ունեն, քանի որ մեր ձեռքին է առնվազն 5 կեղծված արձանագրություն։ Սա ակնհայտ կրիմինալ է։ Ընտրությունների արդյունքներն ամփոփող հիմնական փաստաթուղթը՝ արձանագրությունը, չի համապատասխանում ԿԸՀ հրապարակած թվերի հետ, ընդ որում՝ տարբերությունները ճչացող են։ Այսինքն՝ ԿԸՀ-ն կեղծել է տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրությունը. մենք ունենք 5 այդպիսի փաստացի կրիմինալ։
Սրանից ակնհայտ հիմնավորում, որ տեղի են ունեցել համատարած խախտումներ, դիտավորյալ կեղծումներ, հնարավոր չէ ներկայացնել, մենք դա ներկայացրել ենք։
-ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը համոզված են, որ խախտումները չեն ազդել հանրաքվեի արդյունքների վրա, քանզի անգամ ձեր կողմից վիճարկվող բոլոր տեղամասերում քվեարկած քաղաքացիների թիվը գումարելու եւ բոլորին «ոչ»-երի շարքը դասելու դեպքում հանրաքվեի արդյունքները՝ «Այո»-ի հաղթանակը, կասկած չի հարուցում։ 
-Ինձ ուրիշ տեղ ես տանում՝ արդեն զայրանում եմ, էլի։ Ես խոսում եմ փաստերից, ներկայացրել եմ 60 էջ 200 տեղամասում տեղի ունեցած այլանդակությունների փաստեր, ներկայացրել եմ վիճակագրություն, որտեղ ապացուցում եմ, որ ամբողջ երկրում տոտալ խախտումներ են եղել՝ մասսայական, կազմակերպված։ Դա գիտություն է, հզոր գիտություն՝ մաթեմատիկան, քաղաքագիտությունը, վիճակագրությունը։
Ես գիտության մարդ եմ եւ կոնկրետության մարդ եմ, ներկայացրել եմ համատարած, կազմակերպված հանցագործությունների մասին հաղորդագրություն։ Թե դրանից հետո ով ինչ է ասում, ով ինչ հեքիաթներով է փորձում մեկնաբանել, թե ինչու չի միանում ստորագրահավաքին՝ ինձ չի հետաքրքրում։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031