Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը երեկ հանդիպել է ակումբի ֆուտբոլիստներին եւ բացատրել Ժոզե Մոուրինյոյի հրաժարականի պատճառը: Նա ասել է, թե չէր ցանկանում բաժանվել պորտուգալացուց, սակայն զգում էր, որ այլ տարբերակ չկա: Իսկ Մոուրինյոյի հրաժարականը թիմի համար նոր մեկնարկ պետք է հանդիսանա: Աբրամովիչը հաստատել է, որ Գուս Հիդինգը նշանակվել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար:
Հոլանդացի մասնագետը «Չելսին» մարզել է 2008/09 թթ. մրցաշրջանի երկրորդ հատվածում՝ այդ աշխատանքը համատեղելով Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հետ: Նրա օրոք «կապույտները» նվաճել են Անգլիայի գավաթը եւ հասել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ mirror.co.uk-ի