Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղյան տակառի» պայթեցումը Վաշինգտոնին կարող է կանգնեցնել բարդ մարտահրավերների առաջ. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 19,2015 12:03

Այն իրողությունը, որ Ադրբեջանում ժողովրդավարության վերաբերյալ HR 4264 օրինագիծը Կոնգրեսին ներկայացնելու միջոցով Միացյալ Նահանգները պաշտոնական Բաքվին «բերման է ենթարկում» Բեռնում տեղի ունենալիք Ս.Սարգսյան-Ի.Ալիեւ բարձր մակարդակի հանդիպմանը, այսօր իր անմիջական ազդեցությունն է գործում ոչ միայն ռազմաճակատի գծում սրվող իրավիճակի, այլեւ ընդհանրապես հայ-ադրբեջանական երկարամյա հակամարտության վրա։
Ադրբեջանը լավ է գիտակցում, թե ինչու է կազմակերպվում Բեռնի հանդիպումը։ Նժարին դնելով իր ողջ քաղաքական ու տնտեսական կշիռը, ԱՄՆ-ը ցանկանում է վերջ տալ Ղարաբաղյան հակամարտության շփման գծում ստեղծված իրավիճակի համար պատասխանատվության բացակայությանը՝ կողմերին առաջարկելով ու նաեւ պարտադրելով վերահսկողության հստակ մեխանիզմներ իրենց քաղաքական ու ռազմատեխնիկական բաղադրիչներով հանդերձ։
Նման մեխանիզմների գոյության պայմաններում ռազմաճակատի անդորրը խախտող կողմի ֆիքսումը եւ դրանից բխող պատասխանատվության սպառնալիքը կհարկադրեն Ադրբեջանին մտածել կրակելուց առաջ։
Հասկանալի է, որ Միացյալ Նահանգները նման քայլի է դիմում ամենեւին էլ ոչ հայերիս գեղեցիկ աչքերի համար։ Տարածաշրջանում ու նրա շուրջ ստեղծված բարդ կացության պայմաններում «Ղարաբաղյան տակառի» պայթեցումը Վաշինգտոնին կարող է կանգնեցնել բարդ մարտահրավերների առաջ։ Ուստի եթե նախկինում ԱՄՆ կոնգրեսականներն էին առաջարկում շփման գծում իրադրության վերահսկման կոնկրետ մեխանիզմներ, ապա այժմ գործի են դրվում դրանց կենսագործման քաղաքական հստակ աշխատակարգեր՝ կամ-կամի տրամաբանությամբ։
Ինչպես Ադրբեջանում ժողովրդավարության վերաբերյալ վերոհիշյալ օրինագիծը, այնպես էլ Բաքվի կողմից Մարդու իրավունքների կոնվենցիային հետեւելու շուրջ հետաքննության անցկացման մասին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թ. Յագլանդի որոշումը լուրջ պատժամիջոցներ ենթադրող այն անվրեպ քայլերն են, որոնց հետեւանքներից Բաքուն չի կարող խուսափել։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031