Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի համար կարևոր զարգացումները չեն կարող լինել Սարգսյան-Ալիև ֆորմատում. «Ժամանակ»

Դեկտեմբեր 19,2015 11:55

Բեռնում այսօր ավելի քան մեկ տարվա ընդմիջումից հետո տեղի է ունենալու Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Նախորդ՝ 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո անցած ժամանակահատվածը հայ-ադրբեջանական հարաբերություններում բառի բուն իմաստով եղել է գերլարված ու արյունոտ: Արյունահեղությունը շարունակվել է բառացիորեն մինչև նոր հանդիպման նախօրեն:

Երեկ տեղեկություն է հրապարակվել սահմանին նոր դիվերսիոն փորձերի մասին, որ կատարել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանք հետ մղելիս տվել է երկու զոհ: Ադրբեջանցիների կորուստների մասին տեղեկություններ չկան, դրանք սովորաբար խստորեն քողարկվում են Բաքվի կողմից: Երեկ Սերժ Սարգսյանը Շվեյցարիա մեկնելուց առաջ այցելել է Պաշտպանության նախարարություն և խորհրդակցություն անցկացրել պաշտպանության նախարարի, վարչապետի, ֆինանսների նախարարի և այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Խորհրդակցության մանրամասները հայտնի չեն, Սերժ Սարգսյանը ելույթ չի ունեցել, իսկ պաշտոնական հաղորդագրությունը բավական սեղմ է և սահմանափակվում է ընթացիկ խնդիրների թվարկումով՝ կապված պաշտպանական ռազմավարության հետ: Սակայն ինքնին փաստը, որ Շվեյցարիայում Ալիևի հետ հանդիպումից առաջ և այն էլ՝ սահմանային թեժ իրավիճակում Սերժ Սարգսյանը խորհրդակցության համար այցելել է ՊՆ՝ բավական խոսուն է:

Գրեթե բոլոր փորձագետները համակարծիք են, որ Սարգսյան-Ալիև հանդիպմանը բեկումնային որոշումներ չեն լինի: Սակայն ակնհայտ է, որ հենց նման որոշման անհրաժեշտություն է առկա սահմանային իրավիճակի լարվածությունը նվազեցնելու համար: Մյուս կողմից՝ այստեղ ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ տվյալ պարագայում ամենայն հավանականությամբ գործ ունենք ոչ թե զուտ ղարաբաղյան խնդրի հետ, այլ աշխարհաքաղաքական առավել լայն կոնտեքստում դրա դրսևորումների: Եվ սա նշանակում է, որ իրողությունները շատ ավելի լայն են իրենց շրջանակով, քան Սարգսյան-Ալիև հանդիպումը: Դա էլ իր հերթին նշանակում է, որ, մեծ հաշվով, Հայաստանի համար կարևոր զարգացումները չեն կարող լինել Սարգսյան-Ալիև ֆորմատում, եթե այդպիսի զարգացումներ չկան, օրինակ, ներհայաստանյան հարթություններում՝ և՛ տնտեսական, և՛ քաղաքական:

 Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031