Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ էր ասել Վահան Շիրխանյանը Արթուր Վարդանյանի մասին

Դեկտեմբեր 19,2015 11:48
Vahan Shirxanyan

Արդեն հաղորդել ենք, որ ԱԱԾ-ն այսօր  ձերբակալել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Գրիգորի Շիրխանյանին, որը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ:

Այս առնչությամբ նշենք, որ դեկտեմբերի 15-ին «Հրապարակ» թերթը հրատարակել էր հետեւյալ լուրը. «Ազգային անվտանգության ծառայության կողմից նոյեմբերի 25-ին եւ հաջորդ օրերին վնասազերծված խմբի անդամները, մեր տեղեկություններով, նախաքննության մարմնին ուշագրավ ցուցմունքներ են տալիս՝ մանրամասն նկարագրելով իրենց գործողությունների ծրագիրը, շփումները տարբեր անձանց, այդ թվում՝ քաղաքական գործիչների հետ: Նրանք տվել են նաեւ բազմաթիվ ներկա եւ նախկին պաշտոնյաների անուններ, որոնց հետ հանդիպել եւ քննարկել են երկրի վիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, կիսվել իրենց «հեղափոխական» գաղափարներով:

Մեզ տեղեկություն հասավ, որ հնչել է նաեւ պաշտպանության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ նախկին անդամ, Վազգեն Սարգսյանի զինակից Վահան Շիրխանյանի անունը: Մենք կապվեցինք պրն. Շիրխանյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում ասաց. «Ես ճանաչում եմ վարդապետին, նա մեր եկեղեցու վարդապետ է, բայց ես այդ մասին կխոսեմ այն ժամանակ, երբ ավելի կոնկրետ բաներ կլինեն…»: Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում կալանավորվել է նաեւ «Ռադիո Մարիամ Հայաստան» ռադիոկայանի տնօրեն հայր Անտոնիո ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը:

… «Ես խոսել եմ վարդապետի հետ նրա ծրագրերի մասին, նրան փոխանցել եմ իմ մոտ եղած տնտեսական, կրթական ծրագրերը, այդ խոսակցությունները եղել են՝ ավարտենք սրանով»:

Շիրխանյանն ասաց, որ շփում չի ունեցել զինված խմբի, ինչպես եւ «Հայոց վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի հետ, բայց լսել է նրա մասին․ «Զոհվածի տղա է եւ պատերազմել է Քեսաբում, այդքան բան գիտեմ»:

… Ինքը՝ Վահան Շիրխանյանը, «լսել է, որ պատերազմել է»: Արթուրի հետ նա երբեւէ չի հանդիպել: Շիրխանյանին իրավապահները չեն հրավիրել հարցաքննության։ «Եթե մարդիկ իսկապես ծրագրել են ահաբեկչություն, ապա վնասազերծումը տվյալ մարմինների պարտականությունն է եղել»,- կատարվածը գնահատում է նա»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031