Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գազանը՝ վանդակում. «Հրապարակ»

Դեկտեմբեր 19,2015 11:26

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը, որը ցնցեց հայ հասարակությանը, մտավ դատաքննության փուլ։ Դատական առաջին նիստը, որը կայացավ երեկ, ինչպեսեւ սպասվում էր, իր վրա էր բեւեռել ողջ հանրության ուշադրությունը։ Հանցագործին այդպես էլ ՀՀ իրավապահներին չհանձնած ռուսները որոշեցին, որ դատավարությունն էլ պետք է ընթանա ռուսական ռազմաբազայում, որտեղ իրենց ազգի տականքն ավելի պաշտպանված կլինի։ Եվ Շիրակի մարզի դատավոր Հարություն Մովսեսյանն ստիպված էր գնալ ռուսական 102-րդ ռազմակայան՝ դատը վարելու։

Սակայն ռազմաբազայի դատարանի դահլիճը հարմար չէր, եւ պարզվեց՝ չի կարող այդքան մեծ թվով մարդկանց տեղավորել։ Ռուսական կողմը «մեծահոգաբար» վրաններ էր տեղադրել, որպեսզի ցանկացողներն այնտեղից հետեւեին դատական պրոցեսին, ինչը գյումրեցիներն իրենց նկատմամբ ծաղր էին դիտարկել եւ չէին եկել։ Իսկ նիստն սկսվելուն պես էլ պարզվեց, որ տուժողների ներկայացուցիչներին թույլ չեն տվել ավտոմեքենաները կայանել բազայի տարածքում՝ ստիպել էին, որ իջնեն եւ ոտքով հասնեն դահլիճ։

Տուժողների իրավահաջորդները դուրս եկան դահլիճից եւ ապա ետ վերադարձան փաստաբանների հետ միասին։ Նիստն սկսվեց փաստաբանների առարկություններով եւ դժգոհությամբ՝ դատավարության պայմանների հետ կապված։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031