Մինսկում անցկացվեց բլից շախմատի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցեցին 554 շախմատիստներ:
Հայաստանը ներկայացնող յոթ շախմատիստներից գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը 16,5-ական միավորով նույն հերթականությամբ դասավորվեցին մրցաշարային աղյուսակի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ հորիզոնականներում:
Այսօր մեկնարկում է ռապիդի Եվրոպայի առաջնությունը: Վերոնշյալ հայաստանցիներին, ինչպես նաեւ Սերգեյ Մովսիսյանին, Գեւորգ Հարությունյանին եւ Դավիթ Գեւորգյանին միանալու է Գաբրիել Սարգսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև