Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են պետական ունեցվածքն իրենցով անում. «Ժողովուրդ» 

Դեկտեմբեր 19,2015 11:02

«Երբեմն ուղղակի ապշել կարելի է, թե ՀՀ իշխանություններն ինչպես են հաջողեցնում աննկատ կերպով պետական ունեցվածքը «մեջ-մեջ անել»:

Օրինակ՝ մի օր կարող է պարզվել, որ այս կամ այն շենքը (այդ թվում՝ պատմամշակութային արժեք հանդիսացող) դարձել է մասնավոր սեփականություն: Իսկ երբ հետաքրքրվում ենք, պարզվում է՝ շենքը դեռեւս տարիներ առաջ էժան գներով վաճառվել է իշխանությունների հովանավորությունը վայելող այս կամ այն գործարարին:

Օրերս «Ժողովուրդ»-ը արձանագրեց, որ Սախարովի հրապարակում գտնվող Պուշկինի 2 հասցեի շենքի ճակատին գովազդային հսկայական պաստառ է փակցված: Պատմամշակութային այս շենքը, որում տասնամյակներ շարունակ հրշեջ ջոկատն էր տեղակայված, պարզվում է՝ դեռեւս 2009 թվականից տրվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին:

Իհարկե, շենքը միանգամից չի տրվել այդ ընկերությանը: Երեւանի սրտում գտնվող պատմամշակութային շենքի դիմաց նշված ընկերությունը պարտավորվել է հրշեջների համար նոր շենք կառուցել:

Շենքը կառուցվել է Մյասնիկյան 1 հասցեում, եւ հրշեջներն էլ տեղափոխվել են այնտեղ: Իսկ ինչու է ՀՀ կառավարությունն այդքան առատաձեռն գտնվել: Այս հարցի պատասխանն ակնհայտ է դառնում, երբ դիտարկում ենք, թե ովքեր են «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի սեփականատերերը:

Նշված ընկերությունը պատկանում է հայտնի Սամվել Մայրապետյանին եւ նրա կնոջը` Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանին: Ինչպես հայտնի է՝ Մայրապետյանը 2008-ից 2014 թվականը ՀՀ փոխվարչապետի եւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գեւորգյանի սանիկն է:

 Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031