Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Սուրիկ Խաչատրյանին հեռացրել են «տարվա լավագույն մարզպետ» անվանակարգի թեկնածուների ցուցակից: Պարզվել է, որ առցանց քվեարկության ընթացքում նրա օգտին քվեարկածների IP-ների մեծ մասը գրանցված են Մոզամբիկում, Նիգերիայում, Բանգլադեշում եւ այլ «էկզոտիկ երկրներում»:
«ՉԻ» – Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը՝ Հայաստանը հանգիստ կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի միակ երկիր, որտեղ արջերը տիրապետում են համակարգչային տեխնիկային եւ ծառայություններ են մատուցում նաեւ օնլայն քվեարկությունների ժամանակ:
Չնայած՝ չի բացառվում նաեւ, որ ոչ մի կեղծիք էլ տեղի չի ունեցել: Պարզապես Սուրիկ Խաչատրյանի համբավը հասել է նաեւ Մոզամբիկ, եւ այնտեղ զարմանքով պարզել են, որ նա մարդկանց ծեծելուց կամ «ինքնապաշտպանվելուց» հետո զոհերին չի ուտում: Այդքանից հետո մոզամբիկցիները, բնականաբար, պիտի նրան «տարվա լավագույն մարզպետ» հռչակեին:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: