«Ազգ» շաբաթաթերթը որոշ խմբագրումներով եւ վերապահությամբ ներկայացնում է Համո Մոսկոֆյանի որոշ բացահայտումները Արթուր Վարդանյանի գործունեության եւ անձի վերաբերյալ:
Անցած տարի, Սիրիա եւ Լիբանան կատարած այցի օրերին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները հանդիպումներ ունեցան այդ երկու երկրների պետաական անձանց, հայկական կուսակցությունների եւ կազմակերպությունների առաջնորդների, Լաթաքիա եւ այլ վայրեր ապաստանած քեսաբցիների հետ եւ առաջարկեցին Մայր հայրենիքի օգնությունը: Շնորհակալությամբ ընդունելով ներգաղթի ու մարդասիրական օգնության հրաւերներն ու քայլերը, ավանդական կուսակցությունների ներկայացուցիչները այդ առթիվ շահագրգիռ բոլոր կողմերին զգուշացրեցին ռազմական միջամտությամբ Քեսաբը ազատագրելու փորձերից, վախենալով պատասխան քայլերիցՙ ինքնասպանական գործողություններ Մերձավոր Արեւելքի հայկական համայնքների դեմ, արյունախում ԴԱԵՇի, Ջեբհեթ էլ-Նուսրայի եւ թուրքական հետախուզության գործակալների կողմից:
Այս բոլորը սակայն չգոհացրեց Սփյուռքի եւ Մայր հայրենիքի քեսաբահայության որոշ տարրերին, որոնք ցանկանում էին վրեժխնդիր լինել հայկական Կիլիկիայից վերապրած վերջին ավանի ռմբակոծման, ալան-թալանի եւ տեղահանության համար, թուրքմեն, չեչեն եւ այլ վայրագ ցեղերի ավազակների կողմից: Մինչ այդՙ Բեյրութում, Դամասկոսում, Եգիպտոսում հայտնված «Հայ իրավաբանական խորհուրդ»ը, իբր թե Սիրիայի կողմից Թուրքիային դատի տալու եւ այլ պատճառաբանություններով այցելեց եւ հանդիպումներ ունեցավ հայկական Սփյուռքի թե արաբական երկրների մի շարք ղեկավարների հետ, իրենց կազմում ունենալով Վահե Մահջիկյանին (Դամասկոս) եւ Սիլվա Կերչեկյանին (Բեյրութ): Վերջինների միջոցով է, որ Սիրիական բանակի հետախուզությունը եւ լիբանանեան «Հոզբոլլահը» կազմեցին «Հայոց Վահան» («Ալ Դորհ ալ-Արմանի) ռազմական ջոկատը երկու տասնյակ հայ երիտասարդներից, որոնք վերոհիշյալ ուժերի, Ալեքսանտրեթի սանճագի ալեւիների հայազգի ղեկավար Միհրան Ուրալի առաջնորդությամբ մասնակցեցին հայկական Քեսաբի ազատագրության գործողությունը: Այդ առիթով, Հայաստանից իրենց ազատ կամքով, Լիբանանով Սիրիա անցան հայրենասեր, «ցեղակրօն» մի քանի երիտասարդներ, իսկ Իսպանիա-Մադրիդից, բազմաթիվ ծեքծեքումներից հետո, Արթուր Վարդանյանը: Մինչ այդ Արեւմտյան Հայաստանի ինքնահռչակ նախագահ Արմենակ Աբրահամյանը ժամանեց Քեսաբ, ուղեւորվելով Ֆրանսիայից, իսկ իր հակառակորդըՙ Արեւմտյան Հայաստանի ինքնահռչակ վարչապետ Արամ Մկրտչյանը Գերմանիայից, «Սոսե Մայրիկ» Սիլվա Կերչեկյանը, սկսեցին համացանցային հայտարարությունների մի խայտառակ պայքարՙ հոխորտալով, թե իրե՛նք են ազատագրել Քեսաբը… 20 զինյալ հայերով: Իրականում, թեեւ ճիշտ է որ, ինչպես «Հըզբոլլահի» հայկական բաժնի ղեկավարներ հայտնեցինՙ հայերը շատ լավ են կռվել, բայց իրականում 10,000 սիրիացի բանակայիններ ահեղ մարտերից հետո միայն Սիրիային վերադարձրեցին հայկական երբեմնի ծաղկուն ավանը:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում: