Երեկ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում մեկնարկեց այս տարվա հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքին գնդակահարած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Այն սկսվեց խայտառակ մթնոլորտում, որն առաջին հերթին՝ պայմանավորված էր դատավարության մասնակիցների համար տարրական պայմանների բացակայությամբ:
Դատավարության մասնակիցների արդարացի տարակուսանքն ու զայրույթն առաջացրեց այն, թե ինչու դատավարությունը չի անցնում հայկական դատարանում, որտեղ գոնե նվազագույն պայմաններն ապահովված են: Բայց այս՝ դատավարության տարրական պայմանների բացակայությունը՝ տեխնիկական խնդիր լինելով հանդերձ, իր մեջ շատ մեծ խորհրդանշականություն է պարունակում: Այն խորհրդանշում է Հայաստանի ռազմավարական գործընկեր, Պերմյակովի հայրենի Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի նկատմամբ: Դա վերաբերմունք է, որով վերաբերվում են վասալին, ենթակային՝ լավագույն դեպքում, դա այն վերաբերմունքն է, որով վերաբերվողը համարում է, որ վերաբերմունքի ենթարկվողն ավելիին արժանի չէ:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: