Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ 2015 թվականն ամփոփող մամուլի ասուլիսով:
Սկսելով ելույթն, ԱՄՆ նախագահն ասաց, որ իր ասուլիսն այսօր ամենակարեւոր իրադարձությունը չէ Սպիտակ տանը: «Քիչ անց այստեղ ցուցադրվելու է «Աստղային պատերազմներ» (Star wars) ֆիլմը»:
50 րոպե լրագրողների հարցերին պատասխանելուց հետո՝ Օբաման հայտարարեց. «Դե լավ ժողովուրդ, ես պետք է գնամ «Աստղային պատերազմներ»-ը նայելու»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ