Իշխանության վախը դեռ չի անցել: Նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից Նորք-Մարաշի առանձնատներից մեկում վնասազերծված զինված խմբին բացահայտելուց հետո էլ կառավարությունը շարունակում է մինչ օրս զինված «պաշտպաններով» անցկացնել կառավարության նիստերը: Դե, քանի որ պաշտոնապես հայտարարվել էր, որ խումբը ծրագրել էր հրեշավոր գործողություններ իրականացնել՝ ուղղված իշխանության առանձին ճյուղերի, առանձին պաշտոնյաների եւ հասարակության դեմ, ու քանի դեռ հայտնի չէ՝ հանցախումբն այլ համախոհներ ունի, թե ոչ,
ուստի վարչապետն ու այլ պաշտոնյաներ ապահով զգալու համար շարունակում են
զինված պաշտպանությամբ նիստեր անել:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
18.12..2015