Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմքը մաքրեք «ներսից»

Դեկտեմբեր 19,2015 11:30

Մարսողական համակարգի խանգարումները, իսկ ավելի ճիշտ` փորկապությունը, վատ է անդրադառնում մաշկի գույնի վրա։ Արդեն երկու շաբաթ անց ավելանում է կորյակների թիվը, քիթն ուժեղ փայլում է, իսկ լվացվելուց շատ չանցած՝ դեմքը պատվում է բարակ ճարպաշերտով։ Դա անթույլատրելի է եւ տհաճ երեւույթ։ Պետք է օգտագործել թույլ լուծողական միջոցներ, ինչպիսիք են դժնիկից եւ այլ բույսերից պատրաստած եփուկները, իհարկե, պետք է պահել նաեւ դիետա։ Եթե այս ամենը քիչ արդյունք տա, պետք է անպայման խորհրդակցել բժշկի հետ։

Խոտաբուսային եփուկները կորյակները բուժում են «ներսից»։ Դրանց մասին ասում են, որ «մաքրում են արյունը»։ Սա ճշմարտությունից հեռու չէ, քանի որ խոտաբույսերը բարելավում են նյութափոխանակությունը։ Օգտակար են դաշտային ձիաձետից, երիցուկից, կատվալեզվիկից պատրաստած եփուկները։ Ժամանակ առ ժամանակ (թեյի փոխարեն) կարելի է անանուխից ըմպելիք եփել։

Խոտաբուսային դիմակները, որպես կանոն, արվում են շաբաթական երկու անգամ, նախապես դեմքը լավ լվալուց հետո։

Խոտախառնուրդներով (հիպերիկ, երիցուկ, տատրակ, նարգիզ) դիմակները հանգստացնում, ինչպես նաեւ մաքրում են կորյակների շուրջը բորբոքված մաշկը եւ որոշ չափով նեղացնում ծակոտիները։

demq

Սնունդը` իհարկե, ճիշտ եւ ռացիոնալ, դեմքի թարախային հիվանդությունների բուժման գործում հաջողության կեսից ավելին է։ Շեշտը պետք է դնել ամենից առաջ օրգանական աղեր պարունակող մթերքների վրա, այսինքն` ալրեղենը եւ մսեղենը պետք է հանել, կարելի է շատ ուտել կաթնաշոռ, բանջարեղեն, միրգ, չիր, խմել կաթ, ինչպես նաեւ կեֆիր, մածուն։ Շատ լավ է ձմռանը խմել տոմատի, իսկ եթե հնարավորություն կա` նաեւ նարնջի հյութ։ Պետք է խուսափել ճարպոտ, դժվարամարս, տապակած եւ մի քանի անգամ տաքացրած ճաշերից, ինչպես նաեւ քաղցրավենիքից, հատկապես՝ շոկոլադից։

Ճարպահոսությունը, որը կապված է ճարպային գեղձերի բարձր ակտիվության հետ, ուժեղանում է սեռական հասունացման շրջանում եւ դառնում մաշկի թարախային հիվանդությունների առաջացման պատճառ։ Ճարպաշերտով պատված մաշկի վրա ամեն տեսակ բակտերիաները եւ թարախածին միկրոօրգանիզմները (գլխավորապես ստաֆիլոկոկերը) հիանալի սննդարար միջավայր են գտնում իրենց համար։ Եթե այդ շրջանում կորյակների առաջացման հենց սկզբում չպայքարենք դրանց դեմ, լուրջ ուշադրություն չդարձնենք մաշկի մաքրությանը եւ ճիշտ խնամքին, արդեն 2 ամիս հետո վիճակը կարող է լինել ողբալի։ Ինչպես մյուս հիվանդությունների ժամանակ, այնպես էլ այս դեպքում պրոֆիլակտիկան` հաճախակի լողանալը, դիետան, իսկ երբ անհրաժեշտ է` բժիշկ-կոսմետոլոգի մոտ մաշկը մաքրելը, չափազանց էական են։

Միայն կոմպլեքս բուժումը կարող է տալ ցանկալի արդյունք։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
18.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031