Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում ձեր օրգանիզմում, երբ դուք թողնում եք ծխելը

Դեկտեմբեր 19,2015 11:00

Երբ դուք թողնում եք ծխելը, ձեր մարմինը սկսում է ազատվել ծխելու՝ տարիների ընթացքում ձեռք բերած հետեւանքներից, այսինքն՝ բուժել ինքն իրեն:

Ծխելը դադարեցնելը կարող է կտրուկ բարելավել ձեր կենցաղն ու առողջությունը: Ահա՛, թե ինչ դրական փոփոխություններ կկատարվեն, եթե դուք թողնեք ծխելը` ըստ Stay on the Healthy Path.com-ի.

– 20 րոպեում ձեր արյան ճնշումը կիջնի՝ հասնելով նորմալի:

-2 ժամ հետո ախորժակի մեծացում կնկատվի, թեեւ ծխելու մեծ ցանկություն եւս կունենաք:

-8 ժամում ձեր արյան շրջանառության մեջ ածխածնի օքսիդի մակարդակը կկրճատվի կիսով չափ, եւ թթվածնի մակարդակը կվերադառնա նորմալի:

– 48 ժամում սրտի կաթված ստանալու շանսերը կնվազեն: Ողջ նիկոտինը կհեռանա օրգանիզմից, եւ համի ու հոտի զգայարանները կգործեն նորմալ ձեւով:

– 72 ժամում ձեր շնչառական ուղիները կհանգստանան եւ կբարձրանա էներգետիկ մակարդակը:

– 2 շաբաթվա ընթացքում արյան շրջանառությունը կարագանա եւ կշարունակի բարելավվել հաջորդ 10 շաբաթների ընթացքում:

– 3-9 ամիսների ընթացքում հազալը, դժվար շնչելը եւ ընդհանուր շնչառական խնդիրները կնվազեն, որպես արդյունք՝ ձեր թոքերի տարողությունը կաճի 10%-ով:

-5 տարի չծխելու դեպքում կաթված ստանալու հավանականությունը հավասարվում է չծխողների՝ կաթված ստանալու հավանականությանը:

-10 տարի չծխելու դեպքում թոքերի քաղցկեղ ստանալու հավանականությունը դարձյալ հավասարվում է չծխողների՝ թոքերի քաղցկեղ ստանալու հավանականությանը:

Չծխողները, միջին հաշվով, 14 տարով ավելի երկար են ապրում, քան ծխող մարդիկ:

Պատրաստեց ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
18.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031