Ռուսաստանի Պետդումայի մի շարք պատգամավորներ օրենքի նախագիծ են ներկայացվել, որով առաջարկում են Թուրքիայում 1915-ից 1922 թվականներին հույների, ասորիների եւ քուրդ-եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանության հրապարակման ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկել. հաղորդում է «Interfax»-ը:
Առաջարկվում է մինչեւ 300 հազար ռուբլի տուգանք նշանակել կամ 3 տարի հարկադիր աշխատանք կատարել, կամ էլ 3 տարով ազատազրկել ցեղասպանությունը ժխտողներին:
Եթե ժխտումը եղել է ծառայողական դիրքի օգտագործման կամ ԶԼՄ-ի միջոցով, տուգանքն առաջարկվում է սահմանել 100 հազար ռուբլուց մինչեւ 500 հազար, իսկ ազատազրկումը՝ մինչեւ 5 տարի:
Օրենքի նախագծի հեղինակներից մեկը՝ «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը հայտարարել է, որ այս պահին Պետական դումայի քննարկմանն է առաջարկվում նախագիծ, որով պատասխանատվություն է սահմանվում 1915-1922 թվականներին Թուրքիայում հայերի ցեղասպանությունը ժխտելու համար:
Կարդացեք նաև
«Մեր նախագծի տրամաբանությունը շատ պարզ եւ ակնհայտ է: 1915-1922 թվականներին Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունից տուժել են ոչ միայն հայերն, այլեւ՝ այլ ազգերի ներկայացուցիչներ. միլիոնավոր մարդիկ սպանվել են, մահացել են սովից, զրկվել են հայրենիքից: Եվ որպեսզի պատմական արդարությունն ամբողջությամբ վերականգնվի, անհրաժեշտ է ճանաչել թուրքական ռեժիմի հանցագործությունները»,- ասել է նա:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ