«Ամենակարեւոր աշխատանքը մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելն է: Միացյալ նահանգները շարունակում է միջազգային կոալիցիա ղեկավարել, եւ մեր նպատակն «Իսլամական պետությանը» ոչնչացնելն է: ԻՊ-ն արդեն կորցրել է Իրաքի իր տարածքների 40%-ը, նրանք կորուստներ ունեն նաեւ Սիրիայում»,- այս մասին քիչ առաջ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Օբաման շեշտել է, որ Ամերիկայի օդային ուժերը կշարունակեն հարվածել ԻՊ-ի դիրքերին եւ ավելի հզոր հարվածներ կհասցնեն, քան երբեւէ: «Կոչնչացնենք նրանց ղեկավարներին, նրանց հրամանատարներին եւ զինյալներին: Մենք աջակցում ենք ցամաքում կռվող մեր գործընկերներին: Նրանք ԻՊ-ին հետ են մղում»:
Բարաք Օբաման գոհ է ԱՄՆ օդային ուժերի կատարած աշխատանքից: «Մենք շնորհակալ ենք նրանցից եւ նրանց ընտանիքներից, քանի որ նրանք էլ են ծառայում իրենց զինվորների հետ: Եթե ԻՊ-ի սրտին Իրաքում եւ Սիրիայում հարվածներ հասցնենք, նրանք կդժվարանան ահաբեկչական գործողություններ կատարել ամբողջ աշխարհում»:
https://www.youtube.com/watch?v=ceTRyS-WckY
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ