Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Եգորյան. «Առուշան Հակոբյանն իրավունք չուներ ոտքի վրա նման որոշում կայացնել» (տեսանյութ)

Դեկտեմբեր 18,2015 20:55

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Սահմանադրական դատարանը (ՍԴ) մերժեց ՀԱԿ խմբակցության և 19 պատգամավորների, ինչպես նաև ՀԿ-ների կողմից դիտորդական առաքելություն իրականացրած մի խումբ դիտորդների, ԶԼՄ-ների ու մի խումբ քաղաքացիների կողմից ՍԴ-ին հասցեագրված դիմումները`դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին:

IMG_8139

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը պարզաբանեց, որ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանն իրավունք չուներ ոտքի վրա մերժել դիմումների ընդունումը: Այս առիթով փաստաբանը մանրամասնեց. «Ես բոլոր դիմումները ներկայացրի, բայց Առուշան Հակոբյանը հայտարարեց, որ չի ընդունում: Այնինչ բոլոր հարցերը քննարկվում են դիմումն ընդունելուց հետո որոշակի ժամանակահատվածում: Ոտքի վրա առանց դիմումն ընդունելու, դրա հիմնավոր ուսումնասիրության չի կարող կայացվել նման որոշում. դա իրավունքի հետ կապ չունի»:

Եգորյան-2

Պարոն Հակոբյանը պնդում էր, թե չի կարող դիմումն ընդունել, քանի որ Տիգրան Եգորյանը սուբյեկտ չէ և նաև դիմումում առկա չէ պատգամավորների 1/5-ի ստորագրությունը: Այս առիթով Տիգրան Եգորյանը պարզաբանեց. «Առուշան Հակոբյանը չի կարող տեղյակ լինել, թե ես կոնկրետ քանի պատգամավորի ստորագրություն եմ բերել և չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել, որ դիմումն ընդունել, որը ոչ՝ ելնելով իր ընկալած ու չընկալած, կարդացած օրենքներից: Դա իր լիազորությունների ներքո գտնվող հարց չէ»:

Տիգրան Եգորյանն արձանագրեց, որ ժամը 17.42-ից ՍԴ ընդունարանը փակ է եղել, իրենց հայտնել են, որ ընդհանուր բաժնի ղեկավարն իրենց կընդունի,սակայն քննարկումներից հետո գործուղել են Առուշան Հակոբյանին. «Նա ինչ-որ հայտարարություններով ժամանակ  էր ձգում: Ուղիղ մինչև 18.01-ը Առուշան Հակոբյանը հայտարարություններ էր անում, հետո հայտարարեց, որ ժամանակն ավարտվել է: Մինչը դա տասնհինգ րոպե պնդում էր, որ այսօր աշխատանքային օրն ավարտվել է 17.45:

Նույնը արեց ԿԸՀ-ում Նունե Հովհաննիսյանը՝ հանձնաժողովի  անդամը, որը պաշտոնական պարզաբանում էր տվել ՄԻՊ-ին, որ աշխատակազմը չի աշխատում, քանի որ կիրակի է, սակայն ժամը տասի սահմաններում նոր իրավաբանական վարչության պետը ընդունեց մեր բոլոր դիմումները: Ցավոք, ՍԴ-ն այն միակ ատյանն է, որը իրավասու է  հանրության ամենակարևոր խնդիրների վերաբերյալ լուծում տալ»:

Պարոն Եգորյանն ամփոփեց.«Հայտարարում են, թե ընդունարանի աշխատակիցները տեղում են, բայց դռներն են փակ: Այսօր արձանագրվեց, որ ՀՀ հետագա կյանքի համար մի անգերագնահատելի հարցի կապակցությամբ դիմում ընդունելու համար այն միակ ատյանի, որը իրավասու է այդ հարցին անդրադառնալ, դռները փակ էին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031