Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտադիր պետք է հարցաքննել Պերմյակովի սատանիստական ընտանիքի անդամներին». Երեմ Սարգսյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 18,2015 20:22

Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վալերի Պերմյակովի սատանիստ լինելու մասին իրենք իմացել են քրեական գործը ռուսական կողմից հայկականին փոխանցելուց հետո: Ըստ Երեմ Սարգսյանի, սոցիալական ցանցում սատանիստական խումբ ստեղծելը. սատանային երդում տալը ամբողջովին լույս է սփռում սպանության շարժառիթի վրա՝ բացահայտելով տեղի ունեցած դաժանությունը: Ըստ փաստաբանի, Վալերի Պերմյակովը պարզաբանել է, որ դա ձևական կայք է. «էջը կա, ինքը չկա»:

«Այդ ձևակերպումը, երբ որ ասում է էջը կա, ինքը չկա, ավելի առարկայական է դարձնում, քան թե ձևական մի բան է: Ինքը երևույթ է, էություն է, որին ինքը գաղափարապես հարում է: Գործում կան տվյալներ, թե ովքեր են այս էջի մասնակիցները, որոնց ինքը ընտանիք էր կոչում, հիմա պարտադիր պետք է էդ անձանց հարցաքննեին, որպեսզի էդ էջի ստեղծման նպատակը պարզեին, գուցե իրենք կնշեին, որ Պերմյակովը էջը ստեղծելուց հետո ինչ-որ մտքեր է արտահայտել, որ նման արարքներ պետք է կատարի: Այդ ամբողջությունը միայն քննության արդյունքում կարող է պարզվել, որը պաշտոնապես մերժեցին մեր միջնորդությունը: Բայց այն համոզմունքը, որ ունեն քննչական մարմինն ու դատախազությունը, մեր մոտ կարծիք է ձևավորվում, որ իրենք ավելի շատ տեղեկությունների են ծանոթ, քան մենք: Գուցե ռուսական կողմի պակաս նյութերը, որոնք չեն տրամադրվել, սրանցում առկա է այս քննությունը:

IMG_1614 IMG_1622

Հենց էստեղ, որ նշվում է նման անձանց մասին, արդեն որոշ հիմքեր ունենք ենթադրելու, որ ռուսական կողմն արդեն քննություն կատարել է: Եթե կատարել են, շատ ավելի լավ, տրամադրեն նյութերը, ամբողջությամբ մեր կասկածները սպառեն, որ մենք ի վերջո հասկանանք թեկուզ նման խումբ չի եղել… Այն, որ ինքը նման գաղափարախոսության ունեցել է, իմ համար հաստատված փաստ է», -ասաց փաստաբանը: Ըստ Երեմ Սարգսյանի, իրենք ուզում են, որ դատարանը կամ դատախազը միջնորդեն քննչական մարմնին այդ նյութերը նույնպես տրամադրեն իրենց, ծանոթանան ու իրենց դիրքորոշումը հայտնեն:

Փաստաբանը Պերմյակովի այսօրվա պահվածքին անդրադառնալով՝ (վերջինս ոչ միայն շուռ չէր գալիս դեպի դատարանի դահլիճ, այլ գլուխը թաքցրել էր մի անկյունում) ասաց, որ վերջինս մշակել է այդպիսի պահվածքը: Ըստ Երեմ Սարգսյանի, նա դատահոգեբանական փորձաքննության ժամանակ շատ ազատ շփվել է փորձագետների հետ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031