Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը «Նոր Հայաստանին» թույլ չտվեց Մելիք-Ադամյան փողոց մտնել

Դեկտեմբեր 18,2015 19:40

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դեկտեմբերի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք էր կազմակերպել: Հանրահավաքի ավարտից հետո երթը մեկնարկեց:

Երթի ընթացքում՝ Նալբանդյան փողոցում, «Նոր Հայաստանի» անդամներին մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, նկատելով, որ երթի երթուղին փոխվել է,նա հետաքրքրվեց, թե ինչ երթուղի է նախատեսվում: Երթի կազմակերպիչ Վարուժան  Ավետիսյանը պատասխանեց՝ Մելիք-Ադամյան, Հանրապետության հրապարակ, Աբովյան փողոց, Հյուսիսային պողոտա, երթն ավարտվելու է Ազատության հրապարակում:

Վալերի Օսիպյանն ասաց, որ Մելիք-Ադամյան փողոցով չեն կարող գնալ, Վարուժան Ավետիսյանը հետաքրքրվեց՝ «ինչո՞ւ, արգելված զոնա՞ ա: Իրավական ակտ կարո՞ղ եք մեջբերել»:  Օսիպյանը հայտարարեց, որ նախաձեռնությունը եւս մեկ անգամ խախտել է «Հավաքների ազատության մասին» օրենքը եւ կրկին շեղվել են նախապես հայտարարված երթուղուց շեղվել է, որը լիազոր մարմինը ի գիտություն էր ընդունել: Նա հայտարարեց, որ ոստիկանությունը թույլ չի տալիս այդ երթուղով շարունակել:

Վարուժան Ավետիսյանը այդ հայտարարությունը որակեց որպես կամայականություն: Վալերի Օսիպյանը բացատրեց, որ Մելիք-Ադամյան փողոցն առնչվում է կառավարության շենքի հետ, «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամները հետաքրքրվեցին, թե արդյոք իրենք խոչընդոտո՞ւմ են կառավարության բնականոն աշխատանքը, նման խնդրի դեպքում նրանք պատրաստակամություն հայտնեցին լուռ անցնել այդ հատվածով:

Փոխոստիկանապետը հայտարարեց, որ ըստ «Հավաքների ազատության օրենքի»` երթի մասնակիցները իրավունք չունեն գտնվել Մելիք-Ադամյան փողոցում: Գեւորգ Սաֆարյանն էլ հավելեց, որ իրենք պարտավոր չեն ոստիկանությանը իրազեկել, իսկ թե քաղաքապետարանին ինչ են իրազեկել, ոստիկանության խնդիրը չէ:

Այնուհետեւ Գեւորգ Սաֆարյանը հայտարարեց, որ ոստիկանությունն ապօրինաբար խոչընդոտում է խաղաղ երթի ընթացքը, դրանով իսկ կատարելով քրեական հանցագործություն: Նա հորդորեց բոլորին տեղում կանգնել, նաեւ հավելեց, որ տեղեկություն կա, որ ոստիկանությունը պատրաստվում է սադրանքների դիմել: Քիչ անց նա հավաքվածներին կոչ արեց դանդաղ քայլել՝ բողոքն արտահայտելու համար եւ չշփվել ոստիկանների հետ:

Հասնելով Հանրապետության հրապարակ երթի մասնակիցները կանգնեցին, երբ նրանց մոտեցավ Վալերի Օսիպյանը, Գեւորգ Սաֆարյանը հայտարարեց, որ իրենք ցանկանում են մոտենալ կառավարության շենքին՝ իրենց բողոքն արտահայտելու համար: Սակայն ոստիկանությունը կրկին թույլ չտվեց մոտենալ, Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ երթը շարժվելու է դեպի Հյուսիսային պողոտա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031